Ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող Հայաստանի և Իրանի քաղաքացիների (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն ոստիկանությանը վերապահված լիազորությունների շրջանակներում օրեր տևած օպերատիվ-հետախուզական բազմակողմանի միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Իրանի և Հայսատանի մի խումբ քաղաքացիներ ձևավորել են հանցավոր խումբ և Իրանից թմրամիջոցներ են ներկրում Հայաստան՝ զբաղվելով նաև դրանց իրացմամբ։

Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, նրանք հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։ 
Այսպես, փետրվարի 9-ին թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները մայրաքաղաքի Ջանիբեկյան փողոցում հայտնաբերել ու մեքենայով հանդերձ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել Աշոտ Շահբազյանին։ Երևանի բնակիչ, 42-ամյա Շահբազյանի խուզարկությամբ հայտնաբերվել է փայլաթիթեղե փաթեթներով ափիոն և մեթամֆետամին թմրամիջոցների նմանվող զանգվածներ։

Բերման ենթարկվածը մեքենայից իրավապահներին ներկայացրել է նաև հերոինի ու մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ կաթուցիչով։ 
Նույն օրը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Երևանի Էրեբունի համայնքում հայտնաբերել ու ոստիկանության տարածքային ստորաբաժանում բերման են ենթարկել Կարեն Մանուկյանին, Իրանի քաղաքացիներ 60-ամյա Մոհմմադ Թաբարսիին ու 48-ամյա Շահաբոլլահ Ռավեշինին։ 

Երևանի բնակիչ, 29-ամյա Մանուկյանը, տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, իրավապահներին ներկայացրել է ափիոն տեսակի թմրամիջոց։ Մոհմմադ Թաբարսիի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 70 գրամից ավելի հերոին և մետամֆետամին տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։ Տաքսի ավտոմեքենայի մեջ, որով շրջել էր Մոհմմադ Թաբարսին, ևս մետամֆետամին է հայտնաբերվել։

Իրավապահները խուզարկել են նաև նրա վարձակալած բնակարանը, որտեղ հայտնաբերվել են տարբեր քաշերով կոկաին թմրամիջոցի նմանվող զանգվածներ՝ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված։ 
Շահաբոլահ Ռավեշինի խուզարկությամբ ևս թմրամիջոցներ են հայտնաբերվել՝ մասնավորապես՝ ափիոնի, հաշիշի և հերոինի նմանվող զանգվածներ։

Նախաքննական մարմնում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկել են Շահաբոլլահ Ռավեշինի վարձակալած շինությունը, որը գտնվում է Երևանի Սևանի փողոցում։ Իրավապահները հայտնաբերել են մետամֆետամին և ափիոն թմրամիջոցների նմանվող զանգվածներ ու ծխելու հարմարանք։ 

Ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն այսքանով չեն սահմանափակվել։ Շարունակելով իրացնել օպերատիվ ճանապարհով ձեռք բերած տեղեկությունները՝ նրանք դարձյալ փետրվարի 9-ին Ավանի Դուրյան թաղամասում հայտնաբերել ու ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 35-ամյա Առնո Մկրտչյանին ու 37-ամյա Արմեն Կիրակոսյանին․ կասկածանքը՝ թմրամիջոց պահել և օգտագործել։

Բերման ենթարկելու ընթացքում Առնո Մկրտչյանի վարած մեքենայի սրահից տոպրակ է դուրս նետվել։ Տարածքի զննությամբ հայտնաբերված տոպրակում մետամֆետամին թմրամիջոցի նմանվող զանգված կար։ Մկրտչյանի անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվել են մեթադոնի հաբեր ու ծալովի դանակ։ 

Փետրվարի 11-ին ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Էրեբունու բաժին բերման են ենթարկել ազգությամբ հայ, Իրանի քաղաքացի 56-ամյա մի տղամարդու։ Քրեական հետախույզների տվյալներով՝ նա ևս զբաղվում էր ապօրինի թմրաշրջանառությամբ։ Տղամարդու անձնական խուզարկությամբ ի թիվս այլ իրերի հայտնաբերվել է ծալովի դանակ։

Դատարանի որոշմամբ՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկել են նաև նրա «Մերսեդեսը», որը տեղափոխվել էր ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Խուզարկության ընթացքում բերման ենթարկվածն իրավապահներին ներկայացրել է մեկ տարա, որն առաջին հայացքից աղով էր լցված, բայց միայն առաջին հայացքից։
Աղով տարայում թաքցված էր պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված երկու զանգված, որոնք, ըստ բերման ենթարկվածի՝ կրիստալ կամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցներ են։ Զանգվածներն ընդհանուր 100 գրամից ավելի էին։ 
Ապօրինի թմրաշրջանառության փաստերով քրեական գործեր են հարուցվել։ Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու և նոր հանցադրվագներ բացահայտելու ուղղությամբ։

Загрузка...
Ատրպատականի հայությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Փարիզի քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հարգեց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը Զապորոժիեի քաղխորհրդի նիստում մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մեր սերունդն ականատես կլինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը. Դավիթ Հարությունյան Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության հարց է․ Վիգեն Սարգսյան Հայկ Մարությանն այցելել է ցեղասպանությունը վերապրած Երևանի բանկիչներին ԱՄՆ նախագահը կրկին խուսափեց օգտագործել Հայոց Ցեղասպանություն եզրույթը Զապորոժիեում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Բրիասկո-Բելեկյանը մասնակցել է Լիբերտադորեսի գավաթի 5-րդ տուրին Հարդն ու ցորենը խառնել են իրար Ստամբուլում ոստիկանները թույլ չեն տվել Ցեղասպանության սգո միջոցառումն իրականացնել Մահացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև ցույցը լարված է անցնում (տեսանյութ) Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը բարոյական հարթությունից պետք է տեղափոխել գործնական դաշտ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ Երուսաղեմում Միս չունենամ, կարտոշկա կեփեմ. ինչպես է Սասուն Միքայելյանը նշելու Քաղաքացու օրը
website by Sargssyan