Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին


Սերժի և Նիկոլի նմանությունը. «հայրական» մուննաթը՝ որպես քաղաքականություն. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աղքատությունը առաջին հերթին գլխում է: Չի կարող որևէ մարդ, որն այստեղ աղքատությունը չի հաղթահարել, իրական աղքատությունը հաղթահարի՝ թեկուզ ամեն օր 1000 դոլար տուր»: Սա Նիկոլ Փաշինյանի` Ազգային ժողովում ունեցած ելույթի հատվածներից մեկն է: 

Սա էլ արդեն Սերժ Սարգսյանի ելույթից մի հատված՝ տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդաժողովի ժամանակ, 2017թ. դեկտեմբերի 9–ին: «Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել։ Արդեն բավական է, հասկանում եք, պետությունը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել։ Մարդ եթե ուզում է լավ ապրել, պետք է աշխատի։ Եթե առավոտից երեկո նա պատրաստ չէ աշխատել, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու և իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում»: 

Երկու մտքերի նմանությունն ակներև է ու պատահական չէ, որ տարատեսակ քննարկումներում այդ նմանությունն անընդհատ շեշտվում էր: Աստանայում հայ համայնքի հետ նախորդ տարի ունեցած հանդիպմանն էլ Փաշինյանը խոսեց այն մասին, որ Հայաստանում 300 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազարին, խոսեց աշխատանքի կարևորության ու հասարակության՝ չաշխատելու միտված լինելու մասին: 

Մեծ հաշվով, այս տոնայնությունը կար նաև երեկ, երբ որպես տնտեսական հեղափոխության բաղադրիչ ընդգծվում էր քաղաքացիների տնտեսական ակտիվության խթանումն ու տնտեսական վարքագծի փոփոխությունը: Այսինքն, կրկին խնդիրը դիտարկվում է հասարակության ծուլության մեջ, իսկ իշխանությունը փորձում է այդ խնդիրը լուծել՝ խթանելով ակտիվ տնտեսական վարք: Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը արդյո՞ք նույն հանգամանքների կամ նույն օպերատիվ ու վիճակագրական տեղեկություններից ելնելով են եկել նմանատիպ եզրահանգումների, դժվար է ասել: Բայց որ նույն եզրահանգմանն են եկել, ցուցիչ է ոչ թե նրանց մտածողությունների միջև նմանություն գտնելու դավադրապաշտական փորձերի, այլ այն իրողության, որ իշխանությունն ու հասարակությունը տարբեր են պատկերացնում Հայաստանի զարգացման հեռանկարները: Ընդ որում՝ տարբեր, իրար հակադիր իշխանությունները՝ մի դեպքում ի դեմս Սերժ Սարգսյանի, մեկ այլ դեպքում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, փաստորեն, զարգացումը տեսնում են նույն տեղում, իսկ այդ իշխանություններից մեկին մերժած, մյուսին ընտրած հասարակությունը երկու դեպքում էլ նույն պատկերացումներին է մնում:

Իշխանությունը պատկերացնում է, որ հասարակությունը պետք է շատ աշխատի ու ոչ միայն պահանջի պետությունից, այլապես չի կարող ճեղքել աղքատության շղթան: Հասարակությունն էլ սպասում է շատ կոնկրետ փոփոխությունների ու դրանց իրականացման մեջ իր մասնակցությունը չի տեսնում: Ավելի շուտ տեսնում է, բայց բացառապես սպառողի դերում: Ներկա իշխանությունների պարագայում էլ հասարակությունը կարծում է, թե իր անելիքն արդեն արել է, ու հերթը իշխանությանն է: 

Թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը ճիշտ են: Ճիշտ են ախտորոշում խնդիրը: Սակայն երկուսն էլ մոռանում են, որ իրենք ոչ թե հասարակագետ են, սոցիալական հոգեբան կամ քաղաքագետ, այլ քաղաքական գործիչ, իշխանություն: Իսկ քաղաքական գործիչն ու իշխանությունն, ի տարբերություն հասարակագետի կամ սոցիալական հոգեբանի, խնդիր ունեն ոչ միայն վերլուծել ու հասկանալ, այլև փոխել իրավիճակը: Դրանցում է նրանց տարբերությունն ու նրանց ընտրած գործի էությունը: Երկու դեպքում էլ լինելով ճիշտ՝ չկա այն մեխանիզմը, թե ինչպես, ըստ իրենց, ծույլ հասարակությունից կերտել տնտեսապես ակտիվ հասարակություն: Կշտամբանքը՝ Սերժ Սարգսյանի պարագայում, աղքատության մասին իրեն բնորոշ միտինգային հուզականությամբ և հռետորաբանությամբ հիշատակումները՝ Նիկոլ Փաշինյանի դեպքում, վստահաբար այդ մեխանիզմը չեն: Ի վերջո, իշխանություն–ժողովուրդ հարաբերությունները հոր և որդու, դաստիարակի և երեխայի հարաբերություններ չեն, որ կշտամբանքով կամ էմոցիոնալ ելույթով հնարավոր լինի խորքային խնդիրներ լուծել: Կոմպետենտ մեխանիզմի գործարկման դեպքում հասարակությունն ինքը կարձագանքի բավական ադեկվատ: Իսկ եթե մեխանիզմ չլինի ու լինի միայն կշտամբանք, ապա իշխանություն–հասարակություն անջրպետը կխորանա: Իշխանությունը կշարունակի կարծել, որ հասարակությունը ծույլ է, հասարակությունն էլ կկարծի, որ իշխանություններն են շեղվել ճշմարիտ ուղղուց ու չեն մտածում հասարակության մասին: Մի քանի անգամ մենք այս փուլն անցել ենք, վերջին անգամ այն ավարտվել է հեղափոխությամբ, նորից անցնելու ռեսուրս Հաաստանը չունի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»