ՀՀ-ն միացել է «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիային դեռևս 1996թ.-ին
ԲլոգՀՀ-ն միացել է «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվնեցիային դեռևս 1996 թ., և մի շարք պետություններ, որոնք չեն վավերացրել Վիեննայի կոնվենցիան, այնուամենայնիվ կիրառում են այն՝ որպես միջազգային սովորութային իրավունքի մաս:
Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Մեր գործընկերներին ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՀ առաջին գոմարման Ազգային Ժողովի 23.10.1996թ. թիվ Ն-131-I որոշմամբ ՀՀ-ն միացել է «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվնեցիային։ Միջազգային պայմանագրերի մասին 2000թ. հուլիսի 28-ի օրենքը ամբողջովին հիմնված է 1969թ. Վիեննայի Կոնվենցիայի դրույթների վրա։
Այսպիսով, 23.10.1996թ.-ի ՀՀ Ազգային ժողովի` «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիային միանալու մասին որոշման ընդունումից հետո Կոնվենցիան փաստացի կիրառվել է Հայաստանի Հանրապետության կողմից։
Ավելին, մի շարք պետություններ, որոնք չեն վավերացրել Վիեննայի կոնվենցիան, այնուամենայնիվ կիրառում են այն՝ որպես միջազգային սովորութային իրավունքի մաս: Օրինակ՝ Ամերիկայի միացյալ նահանգները ստորագրել է Վիեննայի կոնվենցիան 24.04.1970թ.-ին, սակայն ԱՄՆ Սենատը մինչ օրս չի վավերացրել այն: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ այն համարում է Վիեննայի կոնվենցիայի բազմաթիվ դրույթներ միջազգային սովորութային իրավունք պայմանագրերի իրավունքում:
Երկու պետություններ ազատ են իրենց կամահայտնությամբ որոշել առաջնորդվել Վիեննայի Կոնվենցիայի դրույթներով և այն հանգամանքը, որ այդ պետություններից որևէ մեկը չի ծանուցել Կոնվենցիան վավերացնելու մասին, չի կարող որևէ կերպ խոչընդոտ հանդիսանալ դրա կիրառմանը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու վերաբերյալ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ քննարկվող համաձայնագրի թարմացման կամ փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է, իսկ համաձայնագրի 3-րդ հոդվածով հենց ՊՆ-է հանդիսանում դրա իրականցման կառավարության լիազոր մարմին։