Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի


Նոր ընդդիմության և նոր իշխանության հին դեմքը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովում կառավարության ծրագրի եռօրյա քննարկումն ավարտվեց բավական բուռն: Չնայած ոչ պակաս բուռն էր նաև բուն ընթացքը, բայց վարչապետ Փաշինյանի ամփոփիչ ելույթը էլ ավելի սրեց վիճակը: Ելույթն ինքնին ոչ միայն հետաքրքրական էր եռօրյա քննարկումների ամփոփման կոնտեքստում, այլև քաղաքական դաշտի նոր արձանագրման առումով: Փաշինյանը ելույթի սկզբում ներողություն խնդրեց իր ոճի համար:

Սակայն հաջորդիվ շարունակեց նույն ոճով: Դա ստացվեց ինքնաբուխ, թե նախապես կանխամտածված, դժվար է ասել: Բայց իշխանություն–«Լուսավոր Հայաստան» կոշտ երկխոսությունը էլ ավելի կոշտացվեց: Որպես քաղաքական թիրախ ընտրվեց հենց «Լուսավոր Հայաստանը», ու վարչապետը մի քանի ճակատով բախման գնաց «Լուսավորի» հետ: Այդ բախման մեջ էական դեր ուներ նաև ինքնին այդ կուսակցությունը, որ ստանձնել է վարչապետի ու իշխանության թիվ մեկ քննադատի դերը ու վարչապետից ոչ պակաս էմոցիոնալ ոճով արձագանքում է նրան:

Մի կողմից, իհարկե, չի կարելի չգնահատել այն հանգամանքը, որ չնայած 88 հոգանոց մեծամասնությանն ու այդ մեծամասնության մեջ վարչապետին քծնելու համար սկսված մրցավազքին, խորհրդարանում կա բավական կոշտ քննադատություն: Այնքան կոշտ, որ երեք օր Փաշինյանին վերադարձրեց հեղափոխական ժամանակներ: Ինչպես արդարացիորեն նշեց Փաշինյանը, նույնիսկ իռացիոնալ ու անարդար քննադատությունը օգտակար է ու դաստիարակող:

Սակայն խնդիրն ունի մեկ այլ կողմ ևս: Գեղագիտական տեսանկյունից կոշտ քննադատությունն, իհարկե, հաճելի է, հուսադրող, որ իշխանության սխալները մատնանշող ու բարձրաձայնող կա: Սակայն քաղաքական իմաստով մենք ունենք փակ ցիկլում հայտնվելու վտանգ, երբ ընդդիմության գործառույթը դառնում է իշխանությանը կոշտ քննադատելը, իսկ իշխանությունն էլ սկսում է այդ քննադատությունները կա՛մ անտեսել, կա՛մ հեգնել՝ հընթացս շարունակելով անել այն, ինչ նպատակահարմար է: Այս իմաստով խնդիր իսկապես կա ու այն արտահայտվում է կառավարության ծրագիրը խմբակցությունների հետ նախապես չքննարկելու մեջ: Սա գուցե ֆորմալ, բայց շատ կարևոր ընթացակարգ է: Պատահական չէ, որ Մարուքյանը հիշատակում է Տիգրան Սարգսյանի կողմից իր հետ անհատապես կառավարության ծրագրի քննարկման հանգամանքը:

Նոր իշխանությունները նման ընթացակարգերի հետևից չեն ընկնում` թերևս կարծելով, որ լիուլի լեգիտիմությունը բավարար ու հավերժ է՝ քաղաքական կյանքը միայնակ առաջնորդելու համար: Չհետևելով այդ ընթացակարգերին ո՛չ բովանդակային իմաստով, ո՛չ ֆորմալ, նրանք մի կողմից իշխանություն– ընդդիմություն հակադրությունը տեղափոխում են կոշտ բախման դաշտ, մեկ այլ կողմից մնում են միայնակ, առանց որևէ դաշնակցի, որևէ հնարավոր հարցում: Եվ, որ ամենավտանգավորն է, ստեղծում և ապրում են մի մտայնության մեջ, որ փոքրամասնության, ընդդիմության ձայնը լսելի չէ, որովհետև իրենք մեծամասնություն են ու այդ մեծամասնութունը ձեռք են բերել արդար ընտրություններով: Իշխանությունները հաշվի չեն առնում ո՛չ միջազգային քաղաքական մշակույթի նորմերը՝ ականջալուր լինել ու երկխոսել ընդդիմության հետ, ո՛չ էլ Հայաստանի քաղաքական համակարգի էությունը` կարծելով, թե 70 տոկոսը կայուն, մնայուն, չփոփոխվող արժեք է: Արդյունքում առաջին հայացքից առողջ քաղաքական բախումը կարող է մնալ բացառապես լեզվակռվի մակարդակում` այդպես էլ քաղաքական համակարգի առողջացման հույսերը թողնելով չփարատված:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»