Հայաստանից Ռուսաստան արտահանումն ավելացել է 20%-ով

Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2018թ. ավելացել է ավելի քան 20%-ով՝ կազմելով 666 միլիոն 501.7 հազար դոլար: Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետների գնահատմամբ՝ այդ ցուցանիշն ապահովել է նախորդ 3 տարիներին գրանցված աճի շարունակականությունը: Այս մասին հայտնեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Հայաստանից արտահանման ծավալները, մասնավորապես պատրաստի արտադրանքի արտահանումը Ռուսաստան ավելացել է ավելի քան 2 անգամ»,- ասաց Սաֆարյանը:

 

Նրա խոսքով` հակառակ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի արձանագրած հետընթացին, ավելացել են նաև դեպի Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալները:

 

«Մրգերի արտահանումն ավելացել է մոտ 2 անգամ: Էապես աճել են տեքստիլ արդյունաբերության, ձկնարդյունաբերության ծավալները, և սրանք տպավորիչ թվեր են: Ինչը հուշում է, որ 2019թ. համար այս ոլորտները պետք է լինեն հատուկ ուշադրության կենտրոնում, որովհետև այստեղ,Եվրասիական փորձագիտական ակումբի խորին համոզմամբ, հնարավոր է շարունակական աճ»,- նշեց Արամ Սաֆարյանը:

Նախորդ տարի ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 924 մլն 443.8 հազար դոլար, որը 2017-ի համեմատ աճել է 11.2 տոկոսով: 9.1 տոկոս առևտրաշրջանառության աճ է նկատվել նաև Բելառուսի հետ՝ կազմելով 50 մլն 326.2 հազ. դոլար: Ղազախստանի հետ աճը եղել է աննախադեպ տեմպերով՝ 50 տոկոսով: Առևտրաշրջանառությունն այս երկրի հետ կազմել է 13 մլն 459.2 հազ. դոլար՝ նախորդ տարվա 8 մլն 972.8 հազ. դոլարի համեմատ: ԵԱՏՄ մյուս երկրի Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալը, սակայն, նվազել է մոտ 31 տոկոսով՝ կազմելով ընդամենը 1 մլն 270.7 հազ. դոլար:

 

Աղբյուր

 

Վրաստանի նախագահը դատապարտյալների համաներման մորատորիում է հայտարարել Նախկինում դատապարտված Դավիթ Մինասյանը` Փարաքարի համայնքապետի թեկնածու Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է ԱԱԾ տնօրենն ու ՀՀ ոստիկանապետը Վիտալի Բալասանյանի հայտարարությունից մեկ օր հետո հեռացան Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում. Տիգրան Աթանեսյան Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերի Օսիպյան Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար Երազելը շատ լավ է. Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին Մարգարիտա Գասպարյանը դուրս մնաց պայքարից Վալերի Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից. նախագահը ստորագրել է հրամանագիրը Փաշինյանը Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել Արմեն Սարգսյանին Չեմպիոնների լիգա. օրվա խաղերը Սեպտեմբերի 20-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Փլուզ­վել է 1790 թվա­կա­նին կա­ռուց­ված Սուրբ Մի­նաս եկե­ղե­ցու տա­նի­քը Վանեցյանն իմ ընկերն է. Դավիթ Տոնոյան Խնա­մա­կա­լու­թյան, հո­գա­բար­ձու­թյան կամ պատ­րո­նա­ժի ժամանակահատվածը կա­րո՞ղ է հա­մար­վել աշ­խա­տան­քա­յին ստաժ Նոր որոշում. Օսիպյանը կհեռանա Դե­պի քա­ղա­քա­կա­նու­թյո՞ւն, թե՞ քա­ղա­քա­կա­նու­թյու­նից հե­ռա­ցում Եկամուտներ, դրամական միջոցներ ու նոր ավտոմեքենա. Հրազդանի քաղաքապետի ունեցվածքը․ «Փաստ» «Գյու­ղատն­տե­սու­թյան ոլոր­տում ներ­կա­յիս կա­ռա­վա­րու­թյան գոր­ծու­նե­ու­թյունն ան­բա­վա­րար ենք գնա­հա­տում»․ «Փաստ»
website by Sargssyan