Կարո Փայլանը Twitter-ում իր աջակցությունն է հայտնել հացադուլ անող քուրդ պատգամավորին
ԲլոգԹուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել 100 օրից ավել հացադուլ անող քուրդ նախկին պատգամավոր Լեյլա Գյուվենի մասին։
«Լեյլա Գյուվենը 100 օր է հացադուլ է անում՝ անօրինական մեկուսացումը վերացնելու համար։ Նա միայն պահանջում է, որ օրենքները կիրառվեն։ Ընդամենը դա։ Թող օրենքները կիրառվեն։ Կեցցես Լեյլա»,- գրել է պատգամավորը:
Գյուվենը հացադուլի միջոցով իր բողոքն է արտահայտում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդ, ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանի մեկուսացման դեմ։