Ազատ ոճային հայ ըմբիշները 8 մեդալ են նվաճել Ուկրաինայի միջազգային մրցաշարում

Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացել է ըմբիշ Հովհաննես Սահակյանին նվիրված հուշամրցաշար, որին մասնակցել են նաև հայ ազատ ոճային ըմբիշները:

Հայաստանից բացի, մասնակցել են նաև Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան։ Ոսկե մեդալակիրներ են դարձել Արսեն Հարությունյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (70 կգ) և 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը։

Մեդալներ են նվաճել նաև Կարեն Զուրաբյանը (57 կգ), Գոռ Գրիգորյանը (61 կգ), Վարդգես Կարապետյանը (65 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ) և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը:

Հովհաննես Սահակյանը, որը ծնվել է 1946 թ, Խարկովում, իր կարճատեւ կարիերայի ընթացքում դարձել է Ուկրաինայի հնգակի չեմպիոն, ԽՍՀՄ գավաթակիր: Նա եղել է 1972 թ օլիմպիական խաղերի ԽՍՀՄ հավաքականի անդամ, սակայն 1971-ին ողբերգական մահը ընդհատել է անվանի ըմբիշի կյանքը:

 

Загрузка...
Միշտ էլ հաճելի է վերադառնալ Հայաստանի ազգային հավաքական. Յուրա Մովսիսյան Նուրսուլթան Նազարբաևին շնորհվել է ժողովրդական հերոսի կոչում Ալաբամայի նահանգապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Գյուղատնտեսության նախարարությունը վարելահողերի մշակումն արդյունավետ կդարձնի. Գեղամ Գևորգյան Արարատի մարզպետը հանդիպել է Ավշարի միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմին Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը չհաղթահարեց աշխարհի առաջնության որակավորման փուլը Արայիկ Հարությունյանը՝ Ավշարի դպրոցում լարված իրավիճակի մասին Պատգամավոր Լուսինե Բադալյանը քաղաքացիների հետ շփման շատ կարևոր մտահաղացում ունի Նոր քրեական գործ՝ ընդդեմ Ալիկ Սարգսյանի և Լևոն Յոլյանի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպման մրցավարները հայտնի են Կասիլյասը երկարաձգեց պայմանագիրը «Պորտու»-ի հետ Ռոնալդուն միացել է Պորտուգալիայի հավաքականին (լուսանկարներ) NBA. օրվա արդյունքները (տեսանյութ) Visa PaySticker-ի առավելությունները Դեբեդ գետից դուրս է բերվել 18-ամյա աղջկա դի Աբշիևիչը գնաց Դոլարի փոխարժեքը նվազեց 486 դրամից. Եվրոն եւս էժանացել է Ինչ շահ են հետապնդում «խառնակիչ» մարզական լրագրողները՝ շահարկելով առանց այդ էլ հոգեվարք ապրող հայկական բռնցքամարտի թեման Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Մոսկովյան բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի 11-ամյա քաղաքացու դի
website by Sargssyan