Ադրբեջանցին հայկական եկեղեցուց ուղիղ եթեր է մտել, թքել Հայաստանի դրոշի վրա և վառել այն (տեսանյութ)

Ֆեյսբուքյան օգտատեր Էռնա Ասլանյանը տեսանյութ է հրապարակել, որում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում ժամերգության կամ պատարագի ժամանակ, ներս է մտնում մի ադրբեջանցի, ով շատ սովորական ուղիղ եթեր է մտնում հենց եկեղեցական արարողությունից՝ ծաղրի ենթարկելով եկեղեցում գտնվողներին: Նա ադրբեջաներեն ինչ-որ տեքստեր է արտաբերում, այնուհետև տալիս է Արցախի անունը՝ նշելով՝ Ղարաբաղ բիզիմդ՚՚իր, այսինքն՝ Ղարաբաղը մերն է: Դուրս գալով եկեղեցուց, նա կանգնում է մեր դրոշին, մեկ այլ եռագույն էլ այրում է՝ բոցաշունչ ճառեր արտասանելով և թքելով դրոշի վրա: Կատարվածի վերաբերյալ Armdaily.am-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ Վրաստանում Հայաստանի դեսպանատնից: Դեսպանատունը որևէ կերպ չմեկնաբանեց տեղի ունեցածը: Մեզ հաջողվեց պարզել, որ դեպքը նոր չէ, այն տեղի է ունեցել ամինսեր առաջ:

Նաև ճշտեցինք, որ Վրաստանի իրավապահ մարմինները դեպքով զբաղվում են՝ փորձելով գտնել ադրբեջանցուն, ով Վրաստանի քաղաքացի չէ: Թե որ փուլում է գործը և ինչու է այդքան դժվար գտնել օրը ցերեկով ազգային փոքրամասնության կրոնական կառույցը ծաղրի ենթարկած ադրբեջանցուն, դժվար է ասել, քանի որ Վրաստանի իշխանությունները շատ սկավախոս են այս հարցի մեկնաբանություններում: Պատրաստ ենք ներկայացնել Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև Վիրահոց թեմի առաջնորդարանի կարծիքը:

 

Загрузка...
Միշտ էլ հաճելի է վերադառնալ Հայաստանի ազգային հավաքական. Յուրա Մովսիսյան Նուրսուլթան Նազարբաևին շնորհվել է ժողովրդական հերոսի կոչում Ալաբամայի նահանգապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Գյուղատնտեսության նախարարությունը վարելահողերի մշակումն արդյունավետ կդարձնի. Գեղամ Գևորգյան Արարատի մարզպետը հանդիպել է Ավշարի միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմին Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը չհաղթահարեց աշխարհի առաջնության որակավորման փուլը Արայիկ Հարությունյանը՝ Ավշարի դպրոցում լարված իրավիճակի մասին Պատգամավոր Լուսինե Բադալյանը քաղաքացիների հետ շփման շատ կարևոր մտահաղացում ունի Նոր քրեական գործ՝ ընդդեմ Ալիկ Սարգսյանի և Լևոն Յոլյանի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպման մրցավարները հայտնի են Կասիլյասը երկարաձգեց պայմանագիրը «Պորտու»-ի հետ Ռոնալդուն միացել է Պորտուգալիայի հավաքականին (լուսանկարներ) NBA. օրվա արդյունքները (տեսանյութ) Visa PaySticker-ի առավելությունները Դեբեդ գետից դուրս է բերվել 18-ամյա աղջկա դի Աբշիևիչը գնաց Դոլարի փոխարժեքը նվազեց 486 դրամից. Եվրոն եւս էժանացել է Ինչ շահ են հետապնդում «խառնակիչ» մարզական լրագրողները՝ շահարկելով առանց այդ էլ հոգեվարք ապրող հայկական բռնցքամարտի թեման Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Մոսկովյան բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի 11-ամյա քաղաքացու դի
website by Sargssyan