Գազը չի թանկացել․ պատճառը Ամանո՞րն է

Համացանցում բազմաթիվ օգտատերեր դժգոհություններ էին հայտնել այն մասին, որ տան գազի և հոսանքի ծախսը նախորդ ամսվա հետ համեմատած տասնապատիկ ավելի է արձանագրվել՝ սպառման ծավալներում փոփոխություններ չլինելու պայմաններում: Օգտատերերից շատերը մտահոգություն էին հայտնում մասնավորապես, որ հայտարարությունները, թե ՀՀ սահմանին գազի թանկացումը չի ազդելու սպառողի վրա, իրականությանը չեն համապասատխանում: Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն Armdaily.am-ի հետ զրույցում ասաց, որ հարցն իրավական դաշտում է, եթե բնակիչները նման տարբերություն են նկատել, ապա դատական կարգով պետք է փորձեն խնդիրը պարզաբանել։ «Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ ընկերությունը տարին փակել է դեկտեմբերի 28-ին, այսինքն, սպառողները հունվարին վճարել են ոչ միայն այդ ամսվա ծախսած գազի, այլև դեկտեմբերի 29-31-ն ընկած ժամանակահատվածում սպառած գազի դիմաց։ Իսկ մենք հայտնի է, թե ինչպես ենք պատրաստվում Ամանորին։ Կարծում եմ, սա նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ չի կարծում, թե գազի սակագնի փոփոխությունն ընկերությունը կփորձի նման կերպով փոխհատուցել։ Այս պահին դեռևս շարունակվում են եռակողմ բանակցությունները սահմանին գազի սակագնի թանկացման բեռը փոխհատուցելու մեխանիզմներ գտնելու ուղղությամբ։ Ամենայն հավանականությամբ՝ այդ բանակցությունները կշարունակվեն մինչև ապրիլ-մայիս ամիսները։ Փարձագետի դիտարկմամբ՝ փոխհատուցման հավանական տարբերակներից են ներդրամային ծրագրի կրճատումը, շահութաբերության 9 տոկոսանոց շեմի իջեցումը, կորուստների նվազեցումը, ինչպես նաև ընկերությունում որոշակի կառուցվածքային փոփոխությունները։ Անդրադառնալով հարցին, թե բանակցությունները դեռևս ավարտված չեն, սակայն գազը արդեն Հայաստան է մտնում բարձր գնով, այս ամիսներին առաջացած տարբերությունն ընկերությունը ինչպե՞ս է փոխհատուցելու, փորձագետը պատասխանեց, որ արդեն որոշ ներդրումային ծրագրերի իրականացումն դանդաղում է։ «Ամեն դեպքում չեմ կարծում, թե Գազպրոմը նման տարբերոկով փորձեր փոխհատուցել սակագնի տարբերությունը»,-ասաց փորձագետը։


Загрузка...
Հակոբ Ճաղարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական Եկամուտ չապահովելու պատճառով փակվել է Երևան-Նոյեմբերյան երթուղին Զանգել եմ Արմեն Սարգսյանին, կապ հաստատել չի հաջողվել․ Փաշինյանը՝ ԱԱԽ նիստի մասին (տեսանյութ) Կան հիվանդություններ, որով տառապող դատապարտյալը պիտի ազատվի պատժից․ նախարարը՝ Մանվել Գրիգորյանի մասին Կատարված նորամուծությունները լուրջ դրական ազդակ են բիզնեսի համար. վարչապետն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին Հայաստանի հավաքականի մարզումը (տեսանյութ, լուսանկարներ) Երևանի ավագանին որոշել է գույքահարկի արտոնություններ տրամադրել սոցիալական մի շարք խմբերի Վարորդները կարող են շրջանցել Բաղրամյանի խցանումները՝ անցնելով Անտառայինի արդեն բաց միջանցքով Սրտի մասում դանակի մի քանի հարվածներից 29-ամյա երիտասարդը մահացել է Քաջարանում բնակարանից 3 մլն 750 հզր դրամ հափշտակած քաղաքացին բերման է ենթարկվել (տեսանյութ) Կցանկանայի վերադառնալ Լա լիգա. կարոտում եմ այն. Կասիլյաս 18-ամյա Մարիամ Հունանյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Ադրբեջանի ՊՍԾ-ն առաջնագծին մոտ նոր զորամաս է շահագործման հանձնել Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ նախկին կնոջը ծեծի ենթարկելու համար Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել Հնդկաստանում շենք է փլվել. փլատակների տակ կարող է շուրջ 90 մարդ լինել Ալիևը փոխում է «расклад»-ը Մարտի 21-ին կվերագործարկվի Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը Կոտայքի մարզպետի «ближни бой»-ը, թե՞ ուղղակի քարոզարշավի ֆալստարտը Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ
website by Sargssyan