Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում


«Խոշոր ներկրողի անուն չեն տալիս, կպել են Վարդուշ տատիկի «սեմուշկից»». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ–ում կառավարության ներկայացրած ծրագրի շրջանակներում բյուջեի եկամուտների մասին վարչապետն ասաց, որ երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար նույնիսկ հեռավոր գյուղերում գտնվող տնտեսվարողները պետք է ՀԴՄ կտրոն տրամադրեն, իսկ օրինապաշտ քաղաքացիները պետք է տնտեսվարողներից այն պահանջեն, որպեսզի հնարավոր լինի կենսաթոշակ բարձրացնել ու պետության ուսերին ծանրացած այլ հարցերը կարգավորել:

Ակամայից հիշեցինք երբեմնի «շահող կտրոն» վիճակահանության փորձը, երբ քաղաքացիներին կոչ էին անում ՀԴՄ կտրոնները հավաքել, ՊԵԿ ներկայացնել ու դրա դիմաց որոշակի գումար ստանալ: Բայց, կարծես, այդ նորամուծությունն էլ այն ժամանակ 100 %– անոց արդյունքի չհանգեցրեց: Մարդիկ մի քանի ամիս գայթակղվեցին դրանով, հետո շատ շուտ մոռացության տվեցին: Եվ չնայած, գուցե շատ այլ երկրներում նման փորձերը հաջողությամբ են պսակվել և օգնել են, որ երկիրը դուրս գա տնտեսական ծանր վիճակից, սակայն մեզ մոտ դա նույնպես չստացվեց: Այս պահին այդ ձախողումների ինչուների և պատճառահետևանքային կապերի մասին խոսելու փոխարեն, որոշեցինք «քեշ բեք»–ի գաղափարի մասին զրուցել մեր տնտեսվարողների հետ, քանի որ միայն իրենք կարող են իմանալ, թե ի՞նչ է թաքնված այդտեղ, ինչո՞ւ են խուսափում ՀԴՄ–ով աշխատել և ինչո՞ւ են 1,5 % հարկ վճարելու փոխարեն շարունակում ռիսկեր պարունակող ճանապարհներով առաջ շարժվել:

Տնտեսվարող Սամվել Առաքելյանը, ով արդեն 22 տարի է՝ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, «Փաստի» հետ զրույցում ասաց, որ ամենամեծ խնդիրն այն է, որ նման հարցերին իշխանությունները սովորույթի ուժով, թե մեկ այլ պատճառով, հակառակ կողմից են միշտ մոտենում: Մինչդեռ եթե պատկան մարմինները այդ հարցի լուծումը սկսեն ամենակարևոր հարցերը լուծելուց, ապա ՀԴՄ–ով աշխատելու հարցն ինքնաբերաբար կլուծվի:

«Ես արդեն 22 տարի է՝ իմ ժողովրդի կողքին եմ ու լավ գիտեմ, թե ե՞րբ են մարդիկ թոշակ, նպաստ կամ Ամերիկայից մորաքրոջ ուղարկած գումարները ստանում: 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա առևտուրը միջինը 1000–ից 3000 դրամ է կազմում: Դա տարվա կտրվածքով կազմում է մոտ 1 մլն դրամ գումար: Ու եթե դրա դիմաց օրինակ 1 %–ի չափով գումարի վերադարձ լինի, ապա չեմ կարող ասել՝ այդ 10 հազար դրամ ստանալու համար մարդիկ կցանկանան ամբողջ տարին կտրոն պահանջելով զբաղվել: Փորձը ցույց տվեց, որ այն ժամանակ մարդիկ կտրոնը թողնում, հեռանում էին: Դրանք մնում էին խանութում, հետո խանութի աշխատողներն էին դրանք տանում, հանձնում: Ո՛չ կտրոնների շահում կազմակերպելը, ո՛չ գնած ապրանքի դիմաց որոշակի գումարի հետվերադարձը, ո՛չ էլ ID քարտերով առևտուր իրականացնելը ցանկալի արդյունքի չեն հանգեցնի, քանի դեռ չի լուծվել փոքր խանութներում վաճառվող ապրանքերը փաստաթղթով ստանալու հարցը»,– ասաց Ս. Առաքելյանը:

«Քեշ բեգք»–ով աշխատող մեծ սուպերմարկետների գումարի վերադարձի չափի դիտարկումը նույնպես Ս. Առաքել յանին հիմք է տալիս եզրակացնել, որ կուտակվող գումարի չափն այնքան քիչ է, որ շատերը սկսել են այն անտեսել: Ուստի, բնական է, որ տարվա ընթացքում առևտրից գոյացած գումարի որոշ տոկոսի հետվերադարձը նույնպես այնքան էլ իրատեսական չի թվում:

«Եթե ցանկանում են, որ փոքր խանութները ՀԴՄ կտրոն տպեն, ապա պետք է ամեն ինչ անեն, որ առանց փաստաթղթի որևէ ապրանք խանութ չմտնի: Իշխանությունները իրենց «ուժը» մատակարարող կազմակերպությունների վրա կենտրոնացնելու, նրանց կողմից փաստաթուղթ տալը պարտադրելու փոխարեն, փոքր արտադրողներին են «պլետի տակ» դնում ու ստուգում, որ նրանց արտադրանքը հանկարծ առանց փաստաթղթի չլինի: Բայց խանութում վաճառվող ապրանքի 70–80 %–ը դրսից է ներկրվում, վերևներում էլ գիտեն, թե ովքեր են ներկրողները: Ես նորից եմ կրկնում, եթե վաճառվող ապրանքը թղթով մտնի խանութ, այդ դեպքում գնորդը եթե անգամ խնդրի, որ իրեն ՀԴՄ չտան, միևնույն է, վաճառողը տպելու է, քանի որ եթե ապրանքը մտել է խանութ, ուրեմն այն տվյալ խանութի հաշվեկշռում է ներառվել: Եվ այդ դեպքում, եթե վաճառեն ու վաճառք ցույց չտան, հարկայինում օն–լայն կերևա, թե խանութն ինչքա՞ն ապրանք է ստացել, ինչքա՞նն է վաճառել ու ինչքա՞ն պետք է հարկ վճարի»,– ասաց Ս. Առաքելյանը:

Նշենք նաև, որ փաստաթղթավորված ապրանքաշրջանառության դեպքում հարկը կազմում է 1,5 %, իսկ փաստաթղթերով չհիմնավորելու դեպքում հարկի գումարը դառնում է 5 %: Ավելի դաժան թվեր էլ կան: Օրինակ, շուկայից ձեռք բերված ապրանքի դեպքում այն կազմում է 20 %: Եվ այս պայմաններում փոքր խանութները, որոնք ապրանքի ինքնարժեքին առավելագույնը 10 % են գումարում ու վաճառում, բնական է, որ եթե դրա 5 կամ 20 %–ը հարկ վճարեն, չեն կարողանա հոսանքի, աշխատողի աշխատավարձի և այլ վճարումներ իրականացնել: Այդ դեպքում ո՞ր տնտեսվարողը յուրաքանչյուր 100 հազար դրամ շրջանառության դեպքում չի ցանկանա 1500 դրամ հարկ վճարել, ճակատը պարզ ապրել ու թուք ու մուր էլ չստանալ, հարցնում է տնտեսվարողը:

«Ամբողջ խնդիրն այն է, որ իշխանությունները սխալ ուղղությամբ են շարժվում: Վարչապետից սկսած մինչև Վարսիկ տատիկ գիտեն, չէ՞, թե ովքեր են ապրանք ներկրողները: Եվ եթե ապրանքը սահմանից սկսած ճիշտ ձևով երկիր մտնի և «տանձի» փոխարեն «նասկի» չներկրեն, ապրանքն էլ փաստաթղթավորված տրամադրեն փոքր խանութներին, ամեն ինչ էլ իր տեղը կընկնի: Իսկ հիմա երևում է, որ գործից անտեղյակ հայտարարություններ են անում: Դրա համար էլ միայն ՀԴՄ–ի մասին են խոսում: Ոչ մի խոշոր ներկրողի անուն չեն տալիս, կպել են Վարդուշ տատիկի «սեմուշկից»: Մի հատ դեռ խոշորին թող բերեն հարկման դաշտ, դրանից հետո Վարդուշ տատիկն իրա կամքով էդ ՀԴՄ կտրոնը կտպի»,–ասաց Ս. Առաքելյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա