Նոր ուսումնասիրություններ՝ քաղաքական ակտիվությունը ճնշելու համար. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ Գլխավոր դատախազության աշխատակիցներին ՀՀ ղեկավարության կողմից հանձնարարական է իջեցվել, ըստ որի՝ հանգամանալից ուսումնասիրվում է նախկին իշխանությունների ակտիվ դեմքերի՝ անցյալում կատարած գործողությունների «փաթեթը», իսկ այն անձինք, ովքեր իրենցից որոշակի ռիսկեր են ներկայացնում, էլ ավելի «ուշադիր» ուսումնասիրության են ենթարկվում: Տեղեկությունների համաձայն, ոմանց հետ արդեն առանձնազրույցներ են ունեցել. նման կերպով փորձ է արվում կանխել նրանց քաղաքական ակտիվությունը՝ դաշտում այլակարծության գոյությունը կանխելու համար: Չի բացառվում, որ առաջիկայում այս զրույցներից «եզրակացություն չարածների» մասով նոր «բացահայտումների» ականատես լինի հասարակությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում