Երևանում առաջին անգամ կանցկացվի բասկետբոլի ԵԱՏՄ երկրների մրցաշար

Երևանում առաջին անգամ կանցկացվի ԵԱՏՄ երկրների բասկետբոլի մրցաշար: Մրցաշարին կմասնակցեն «Բորիսֆեն»-ը (Բելառուս), «Արսենալ»-ը (Ռուսաստան) և «Բարսի»-ն (Ղազախստան): Հայաստանը կներկայացնի «Ուրարտու»-ն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանը: «Նպատակն այն է, որ ԵԱՏՄ երկրների միությունը կայանա ոչ միայն տնտեսական ոլորտում, այլ նաև` սպորտի: Սա առաջին անգամ է, որ պրոֆեսիոնալ թիմերը այս երկրներից մրցելու են միմյանց դեմ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Պողոսյանը:

Հայաստանի ներկայացուցիչ Երևանի «Ուրարտու»-ի նախագահ Կարեն Գիլոյանի խոսքով` մրցաշարը նոր աստիճանի կբարձրացնի հայկական բասկետբոլը: ««Ուրարտու»-ն իր առաջ խնդիր է դրել խաղալ եվրոպական ասպարեզներում, այդ իսկ պատճառով ուզում ենք հասկանալ՝ արդյոք կարող ենք հավուր պատշաճի ներկայանալ: Այս մրցաշարը մի փորձ է մեզ համար: Մեր մրցակիցների արդյունքները, որոնք գրանցել են իրենց ներքին առաջնություններում, հիմք կտան մեզ հասկանալու, թե արդյոք մրցունակ ենք մենք»,-ասաց «Ուրարտու» ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը:

Առաջին հանդիպումը թիմերը կանցկացնեն փետրվարի 23-ին նախկին «Միկա» մարզահամալիրում («Ուրարտու»-«Բարսի» 19:00):

 

Загрузка...
Միշտ էլ հաճելի է վերադառնալ Հայաստանի ազգային հավաքական. Յուրա Մովսիսյան Նուրսուլթան Նազարբաևին շնորհվել է ժողովրդական հերոսի կոչում Ալաբամայի նահանգապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Գյուղատնտեսության նախարարությունը վարելահողերի մշակումն արդյունավետ կդարձնի. Գեղամ Գևորգյան Արարատի մարզպետը հանդիպել է Ավշարի միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմին Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը չհաղթահարեց աշխարհի առաջնության որակավորման փուլը Արայիկ Հարությունյանը՝ Ավշարի դպրոցում լարված իրավիճակի մասին Պատգամավոր Լուսինե Բադալյանը քաղաքացիների հետ շփման շատ կարևոր մտահաղացում ունի Նոր քրեական գործ՝ ընդդեմ Ալիկ Սարգսյանի և Լևոն Յոլյանի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպման մրցավարները հայտնի են Կասիլյասը երկարաձգեց պայմանագիրը «Պորտու»-ի հետ Ռոնալդուն միացել է Պորտուգալիայի հավաքականին (լուսանկարներ) NBA. օրվա արդյունքները (տեսանյութ) Visa PaySticker-ի առավելությունները Դեբեդ գետից դուրս է բերվել 18-ամյա աղջկա դի Աբշիևիչը գնաց Դոլարի փոխարժեքը նվազեց 486 դրամից. Եվրոն եւս էժանացել է Ինչ շահ են հետապնդում «խառնակիչ» մարզական լրագրողները՝ շահարկելով առանց այդ էլ հոգեվարք ապրող հայկական բռնցքամարտի թեման Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Մոսկովյան բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի 11-ամյա քաղաքացու դի
website by Sargssyan