Հայաստանի թիմը մեկնարկային խաղում հաղթել է Թուրքիայի թիմին

Վրաստանի  Բակուրիանի  մարզավանում անցկացվեց    ձմեռային վոլեյբոլի/ վոլեյբոլ ձյան վրա / «Եվրոպա – տուր» մրցաշարը: Մասնակցեցին  յոթ երկրների / Հայաստանի, Վրաստանի, Իտալիայի, Իրանի, ՌԴ, Թուրքիայի, Լեհաստանի/տղամարդկանց 12 թիմեր: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Մեր պատվիրակներին հաջողությունն ուղեկցեց մեկնարկային խաղում: Համառ պայքար ծավալվեց թուրք մրցակիցների դեմ: Հայ մարզիկներն աչքի ընկան կամային բարձր որակներով և հաղթեցին 2 : 1 հաշվով: Այնուհետև Հայաստանի վոլեյբոլիստները միևնույն ` 0 : 2 հաշվով պարտվեցին Ռուսաստանի և Վրաստանի  ուժեղագույն ընտրանիներին: Մերոնք հանգրվանեցին յոթերորդ տեղում:

Ձմեռային վոլեյբոլի մեր ներկայացուցիչների համար մրցաշրջանն ավարտվեց: Իսկ ահա լողափային վոլեյբոլիստները նախապատրաստվում են մայիսի 24 – 27 –ը Լոնդոնում անցկացվելիք միջմայրցամաքային գավաթի խաղարկությանը: Այն վարկանիշային է և հաջողակներին կշնորհվի օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հայաստանի  հավաքականն  ընդգրկված է երկրորդ խմբում ու կմրցի Անգլիայի, Բուլղարիայի և Շվեյցարիայի թիմերի հետ: Հիշեցնենք , որ ի տարբերություն ձմեռային վոլեյբոլի, լողափայինում յուրաքանչյուր  թիմ երեքի փոխարեն ներկայացնում է  երկու խաղացող:

Загрузка...
Միշտ էլ հաճելի է վերադառնալ Հայաստանի ազգային հավաքական. Յուրա Մովսիսյան Նուրսուլթան Նազարբաևին շնորհվել է ժողովրդական հերոսի կոչում Ալաբամայի նահանգապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Գյուղատնտեսության նախարարությունը վարելահողերի մշակումն արդյունավետ կդարձնի. Գեղամ Գևորգյան Արարատի մարզպետը հանդիպել է Ավշարի միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմին Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը չհաղթահարեց աշխարհի առաջնության որակավորման փուլը Արայիկ Հարությունյանը՝ Ավշարի դպրոցում լարված իրավիճակի մասին Պատգամավոր Լուսինե Բադալյանը քաղաքացիների հետ շփման շատ կարևոր մտահաղացում ունի Նոր քրեական գործ՝ ընդդեմ Ալիկ Սարգսյանի և Լևոն Յոլյանի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպման մրցավարները հայտնի են Կասիլյասը երկարաձգեց պայմանագիրը «Պորտու»-ի հետ Ռոնալդուն միացել է Պորտուգալիայի հավաքականին (լուսանկարներ) NBA. օրվա արդյունքները (տեսանյութ) Visa PaySticker-ի առավելությունները Դեբեդ գետից դուրս է բերվել 18-ամյա աղջկա դի Աբշիևիչը գնաց Դոլարի փոխարժեքը նվազեց 486 դրամից. Եվրոն եւս էժանացել է Ինչ շահ են հետապնդում «խառնակիչ» մարզական լրագրողները՝ շահարկելով առանց այդ էլ հոգեվարք ապրող հայկական բռնցքամարտի թեման Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Մոսկովյան բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի 11-ամյա քաղաքացու դի
website by Sargssyan