Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ


ՔԿ-ի գործունեության կարճատև ժամանակահատվածում զգացել ենք ԱՄՆ-ի աջակցությունը․ ՔԿ նախագահ

Քաղաքական

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քննության դաշնային բյուրոյի տարածաշրջանային իրավական կցորդի օգնական Մեթյու Բոյդենին. այս մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջում:

Ըստ այդմ՝ ՔԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Մեթյու Բոյդենին` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում հյուրընկալվելու համար:

«Քննչական կոմիտեի գործունեության այս կարճատև ժամանակահատվածում մենք հասցրել ենք զգալ ԱՄՆ գործընկերների անվերապահ աջակցությունը, որի մասնավոր դրսևորումներից է Քննչական կոմիտեի վարույթում քննված կոնկրետ քրեական գործերով ԱՄՆ քննության դաշնային բյուրոյի կողմից ցուցաբերված պատշաճ իրավական օգնությունը, ինչի արդյունքում հնարավոր եղավ բացահայտել մի շարք հանցագործություններ, այդ թվում՝ պետական միջոցներից խաբեությամբ հարյուր հազարավոր դոլարների հափշտակության դեպք»,- ընդգծել է Հայկ Գրիգորյանը:

Հանդիպման ընթացքում ՔԿ նախագահը կարևորել է նաև 2017 թվականի սեպտեմբերին ՀՀ քննչական կոմիտեում ԱՄՆ քննության դաշնային բյուրոյի կողմից կազմակերպված «Փոխադարձ իրավական օգնության հարցումներ և ակտիվների բռնագրավում» խորագիրը կրող վերապատրաստման դասընթացը, ինչի արդյունքում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավական օգնության ապահովման գրասենյակի և Քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի ծառայողների միջև ստեղծվել է անմիջական էլեկտրոնային հաղորդակցության հարթակ, որի արդյունքում էականորեն բարելավվել է ԱՄՆ գործընկերների կողմից իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների կատարման որակը, ինչպես նաև կրճատվել են դրանց կատարման ժամկետները:

Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է նաև ԱՄՆ քննության դաշնային բյուրոյի հրավերով Վաշինգտոնում տեղակայված ԱՄՆ ՔԴԲ կենտրոնական գրասենյակ իրականացված Քննչական կոմիտեի ծառայողների աշխատանքային այցերը, որոնց ընթացքում համաձայնություններ են ձեռք բերվել կոմիտեի ծառայողների վերապատրաստումներն ԱՄՆ-ում կազմակերպելու գործընթացի առնչությամբ, ինչն արդեն իսկ իրացման փուլում է:

Հայկ Գրիգորյանը վստահեցրել է, որ երկու գերատեսչությունների փոխգործակցությունն առաջիկայում կունենա զարգացման էլ ավելի լայն հեռանկարներ՝ հանցավորության դեմ պայքարում առավել լուրջ հաջողություններ գրանցելու տեսլականով պայմանավորված:

Մեթյու Բոյդենն իր հերթին շնորհակալություն է հայտնել՝ ընդունելու համար և շնորհավորել է Հայկ Գրիգորյանին ՔԿ նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Շատ բարձր եմ գնահատում, որ նշեցիք այն բոլոր ձեռքբերումները, որ ունեցել ենք համատեղ գործունեության ընթացքում: Վստահ եմ, որ արդեն ձևավորված հարաբերություններն ավելի խոր արմատներ են գցելու»,- ընդգծել է Մեթյու Բոյդենը:

Նա ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, ինչը կնպաստի երկու կառույցների միջև առավել սերտ և արդյունավետ համագործակցությանը:

 

Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛ր