Թուրքիայում խոստանում են վերանորոգել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին

Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը խոստանում է վերանորոգել Դիարբեքիրի Սուր շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, որը մեծապես վնասվել է վերջին տարիներին Քրդական բանվորական կուսակցության դեմ թուրքական ուժայինների գործողությունների հետևանքով: Ինչպես հաղորդում է թուրքական Daily Sabah պարբերականը նշում է, որ հայկական եկեղեցու, ինչպես նաև տեղի քաղդեական եկեղեցու վերանորոգման ծախսերը կառավարությունը վերցրել է իր վրա:

Սուրի ղեկավար Աբդուլլահ Չիֆթչին հայտնել է՝ ակնկալում են, որ վերանորոգման աշխատանքները, որոնք ամենայն հավանականությամբ կկազմեն 10 մլն թուրքական լիրա (1.8 մլն ԱՄՆ դոլար) կսկսվեն շատ շուտ:

Ուշագրավ է, որ նա Սուրբ Կիրակոս եկեղեցու՝ անմխիթար վիճակում հայտնվելու պատասխանատու է հայտարարել քրդերին, մինչդեռ այն մեծապես տուժել է հենց թուրքական ուժայինների գործողություններից:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցիներից է: Մեծ դժվարությամբ իրականացված վերանորոգման աշխատանքներից հետո 2011 թվականին այն վերաբացել էր դռները հավատացյալների առաջ:

2012 թվականի նոյեմբերին` 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվել էր վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրը եկեղեցում տեղի էր ունեցել նաև առաջին պսակադրությունը: Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել էին Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն էր ցուցաբերել նաև Դիարբեքիրի քաղաքապետարանը: Վերակառուցվել էր եկեղեցու զանգակատունը, որը վնասվել էր 1915թ.-ին` ռմբակոծությունից: Եկեղեցու գմբեթն ամենաբարձրն էր քաղաքում, և մզկիթների մինարեներից բարձր չլինելու համար մահմեդականներն ավերել էին այն:

Թեև Սուրբ Կիրակոս եկեղեցին մինչեւ 1980թ. գործել է, սակայն, նրա զանգերը միայն 2012 թվականի նոյեմբերի 4-ին են կրկին ղողանջել 97 տարի անց: 2015 թվականից այն թաղամասում, որտեղ գտնվում է եկեղեցին, վերսկսվել էին բախումները թուրքերի ու քրդերի միջև: Դրանք հատկապես սաստկացել էին 2016 թվականի հուլիսի ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո:

Загрузка...
Միշտ էլ հաճելի է վերադառնալ Հայաստանի ազգային հավաքական. Յուրա Մովսիսյան Նուրսուլթան Նազարբաևին շնորհվել է ժողովրդական հերոսի կոչում Ալաբամայի նահանգապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Գյուղատնտեսության նախարարությունը վարելահողերի մշակումն արդյունավետ կդարձնի. Գեղամ Գևորգյան Արարատի մարզպետը հանդիպել է Ավշարի միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմին Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը չհաղթահարեց աշխարհի առաջնության որակավորման փուլը Արայիկ Հարությունյանը՝ Ավշարի դպրոցում լարված իրավիճակի մասին Պատգամավոր Լուսինե Բադալյանը քաղաքացիների հետ շփման շատ կարևոր մտահաղացում ունի Նոր քրեական գործ՝ ընդդեմ Ալիկ Սարգսյանի և Լևոն Յոլյանի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպման մրցավարները հայտնի են Կասիլյասը երկարաձգեց պայմանագիրը «Պորտու»-ի հետ Ռոնալդուն միացել է Պորտուգալիայի հավաքականին (լուսանկարներ) NBA. օրվա արդյունքները (տեսանյութ) Visa PaySticker-ի առավելությունները Դեբեդ գետից դուրս է բերվել 18-ամյա աղջկա դի Աբշիևիչը գնաց Դոլարի փոխարժեքը նվազեց 486 դրամից. Եվրոն եւս էժանացել է Ինչ շահ են հետապնդում «խառնակիչ» մարզական լրագրողները՝ շահարկելով առանց այդ էլ հոգեվարք ապրող հայկական բռնցքամարտի թեման Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Մոսկովյան բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի 11-ամյա քաղաքացու դի
website by Sargssyan