«18+» փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են. հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 18-ին Երևանում տեղի ունեցած խուլիգանության փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 01։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Թումանյան փողոցում գործող «18+» փաբում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն է տեղի ունենում։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները, ովքեր նշված փաբից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնականի բաժին են բերման ենթարկել մի քանի երիտասարդի։ Կայքի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ բերման ենթարկված Գ. Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ, փամփուշտատուփով, որի մեջ եղել են փամփուշտներ։ Պարզվել է, որ նշված անձինք փաբում դիտավորությամբ խաթարել են փաբի բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ և դիտավորությամբ վնասել փաբի գույքը։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։ Գ. Սարգսյանն աշխատում է «Գազպրոմ Արմենիա ավտոգազ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ռ. Աբրահամյանը՝ «Արարատգազ» ՍՊԸ-ի տնօրեն։

 

Աղբյուր

Загрузка...
Միշտ էլ հաճելի է վերադառնալ Հայաստանի ազգային հավաքական. Յուրա Մովսիսյան Նուրսուլթան Նազարբաևին շնորհվել է ժողովրդական հերոսի կոչում Ալաբամայի նահանգապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Գյուղատնտեսության նախարարությունը վարելահողերի մշակումն արդյունավետ կդարձնի. Գեղամ Գևորգյան Արարատի մարզպետը հանդիպել է Ավշարի միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմին Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը չհաղթահարեց աշխարհի առաջնության որակավորման փուլը Արայիկ Հարությունյանը՝ Ավշարի դպրոցում լարված իրավիճակի մասին Պատգամավոր Լուսինե Բադալյանը քաղաքացիների հետ շփման շատ կարևոր մտահաղացում ունի Նոր քրեական գործ՝ ընդդեմ Ալիկ Սարգսյանի և Լևոն Յոլյանի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպման մրցավարները հայտնի են Կասիլյասը երկարաձգեց պայմանագիրը «Պորտու»-ի հետ Ռոնալդուն միացել է Պորտուգալիայի հավաքականին (լուսանկարներ) NBA. օրվա արդյունքները (տեսանյութ) Visa PaySticker-ի առավելությունները Դեբեդ գետից դուրս է բերվել 18-ամյա աղջկա դի Աբշիևիչը գնաց Դոլարի փոխարժեքը նվազեց 486 դրամից. Եվրոն եւս էժանացել է Ինչ շահ են հետապնդում «խառնակիչ» մարզական լրագրողները՝ շահարկելով առանց այդ էլ հոգեվարք ապրող հայկական բռնցքամարտի թեման Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Մոսկովյան բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի 11-ամյա քաղաքացու դի
website by Sargssyan