Բյուջետայի՞ն, թե՞ ինքնուրույն. ինչո՞ւ են ֆինանսավորվում կուսակցությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հայտնի դարձավ, որ պետությունից ֆինանսավորում կստանան նախորդ տարվա դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն կուսակցությունները, որոնք 3 տոկոսից ավելի ձայներ են հավաքել: Խոսքը մասնավորապես խորհրդարան անցած երեք ուժերի, ինչպես նաև ՀՀԿ–ի ու ՀՅԴ–ի մասին է: Օրենքի պահանջով:

Կուսակցությունների ֆինանսավորումն, ընդհանրապես, աշխարհում ընդունված պրակտիկա է: Սրանով պետությունն իր վրա պարտավորություն  է վերցնում որոշակիորեն կայունացնել կուսակցական ավանդույթները, թույլ տալ կուսակցություններին ունենալ որոշակի ինքնաբավություն: Առաջին հայացքից սա սովորաբար դրական ընկալում ունի:

Բայց կան, իհարկե, բացասական օրինակներ այս դրսևորման: Դիցուք, Ռուսաստանում այս պրակտիկան դարձել է յուրատեսակ քաղաքական կոռուպցիա, վերահսկողության գործիք, որտեղ կենտրոնական իշխանությունը վերահսկում է երկրի հիմնական քաղաքական ուժերին՝ նրանց կախված պահելով պետական ահռելի ֆինանսավորման լծակներից:

Հայաստանում նման վտանգ առայժմ չկա: Սակայն բացեր կան, և դրա վառ օրինակը ՀՀԿ–ն է: Կուսակցությունը փաստացի չի գործում, կամ չի գործում այնպես, որ այն համարենք քաղաքական կյանքի ակտիվ դերակատար: Ստանալով ֆինանսավորում, թեկուզև չնչին, ստացվում է, որ պետությունը ֆինանսավորում է ոչ թե կենսունակ քաղաքական ուժի, այլ այդ ուժի ցուցանակը: Ասել է թե, միջազգային պրակտիկան ներմուծվել է, սակայն հաշվի չի առնվել, թե ինչպես այն կաշխատի Հայաստանում, մի երկրում, որտեղ կուսակցական ավանդույթները կայացած չեն:

Այս իմաստով բավական խնդրահարույց է նաև իշխանության ուժի ֆինանսավորումը: Արդյո՞ք ֆինանսավորվել է միայն ՔՊ–ն, թե նրա հետ ֆորմալ դաշինք կազմած «Առաքելություն» կուսակցությունը ևս ստանալու է ֆինանսավորում: Սրանք մեծ հաշվով մանրուքներ են: Ավելի էական է այլ բան: Փաստացի իշխանության կուսակցություն այս պահին չկա: Կա հեղափոխական իշխանության թիմ: Որպես կուսակցություն ՔՊ–ն դեռևս չի կայացել, նույնիսկ հեղափոխությունից հետո: Օբյեկտիվորեն սրա ժամանակն էլ չկա, եթե հաշվի առնենք, որ կան այլ ընթացիկ հարցեր: Այս դեպքում հարց է ծագում՝ կուսակցությունները ֆինանսավորվում են հանուն ինչի՞, արդյո՞ք այդ ֆինանսավորումն արվում է ինքնանպատակ, դրա տակ չպե՞տք է լինեն կուսակցական ավանդույթների ու մշակույթի ամրապնդման հեռանկարներ ու հիմքեր: Իսկ գուցե օրենսդրությունը նաև այս մասով վերանայելու կարի՞ք կա...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակը Հայաստանում Կոտայքում բախվել են Volkswagen Golf-ն ու բեռնատար ЗИЛ-ը. կան վիրավորներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Կնոջը դանակի շուրջ 70 հարվածով սպանելու մեջ մեղադրվողը կմնա կալանքի տակ Խուլիգանություն՝ Օշական գյուղում․ փախուստի դիմած տղամարդուն ոստիկանները բռնել են (տեսանյութ) Ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի՝ հոր գազային ատրճանակով Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին Շուրջ 30 քրեական հեղինակությունների տներում ստուգումներ են կատարվել (տեսանյութ) Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարությունների քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենն առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել. գործն ուղարկվել է դատարան Հավատացած եմ, որ մարդ ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտումներ է անում, սովորում, արարում. Արմեն Սարգսյան Մարությանն առաջարկում է Երևանում թույլատրելի արագությունը իջեցնել մինչև 50 կմ/ժ Իրական թեժ օրեր Թբիլիսիում Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն Մանվել Գրիգորյանի գործը քննող ներկայիս դատավորը բանիմաց ու լուրջ մասնագետ է. փաստաբան ՔԿՀ ծառայողներին կհատկացվի ավելի որակյալ հանդերձանք. նախագիծը կառավարության օրակարգում է Զինծառայողն ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Խնդրում եմ ենթադրություններ չանել. Տիգրան Ուրիխանյանը՝ մանդատից հրաժարվելու մասին Փաշինյանն Արագածոտնի փոխմարզպետին ազատել է աշխատանքից Արմավիրի մարզում զինվորական պալիգոնից հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա զինվորի դի
Հղիանալ պատրաստվող շատ կանայք դադարում են բանան ուտել․ տեսեք, թե ինչու Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են Այս իրը, որ փոքրիկ աղջկա մահվան պատճառ դարձավ, առկա է բոլոր ընտանիքներում. Այժմ մահացած փոքրիկի հայրը զգուշացնում է բոլո... Աղջիկը մազերը լվանալուց հետո ծածկեց փայլաթիթեղով և զարմացրեց լավագույն վարսավիրներին Թեստ. Պարզիր, թե ինչ է քեզ սպասվում մոտ ապագայում 11 միֆեր, որոնց հավատալով վնասում եք մազերը ու թույլ չեք տալիս երկարել դրանց Իննա Խոջամիրյանը Մոսկվայում անհամեմատելի համարձակ է հագնվում․ Երևանում նրան այս տեսքով երբևէ չեք տեսնի (լուսանկարներ) «Կարդացեք» ձեր ափերը և բացահայտեք ձեր մասին նոր գաղտնիքներ Լուիզա Ղամբարյանը ցույց է տվել իր մեծացած դստերը. գեղեցկուհի աղջիկն արդեն մայրիկի հասակին է Կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը ձեզ նախազգուշացնող նշաններ կուղարկի. մի՛ արհամարհեք դրանք
website by Sargssyan