ԱԺ նիստերից առաջ՝ «տնային աշխատանք». «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին ամսվա ընթացքում խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը գործադիրի անդամներին «շարքով–կարգով» հրավիրում է Ազգային ժողով և փակ ձևաչափով երկար քննարկումներ ծավալում: «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, նման հանձնարարություն է տվել վարչապետը՝ միաժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին հուշելով, որ նախաձեռնությունը կյանքի կոչվի օրենսդիրի «խողովակով»: Ըստ տեղեկությունների, հանդիպումների ընթացքում բավականին զավեշտալի ու քննարկվող «թեմայից» դուրս հարցադրումներ են հնչում նորաթուխ ու անփորձ պատգամավորների կողմից, սակայն նախարարներին հանձնարարված է, որ անգամ ամենամառազմատիկ հարցերին լուրջ վերաբերվեն և տրվեն հստակ բացատրություններ: Օրաթերթը պարզել է, որ սրանք յուրատեսակ փորձնական պարապմունքներ են, այսպես ասած՝ «տնային աշխատանք», պլենար նիստերից առաջ, որպեսզի ԱԺ–ի՝ ուղիղ եթերով հեռարձակվող նիստերի ժամանակ «լյապերը» գոնե շատ չլինեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում