Yerevan, 01.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Բաքուն զավթողական ծրագրից չի հրաժարվի. ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը՝ կեղծ օրակարգ

Politics

ԵԱՀԿ-ն դրական ազդակ է համարում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանձնառությունը, ԵԱՀԿ-ն հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում իր միջնորդական դերակատարությանը և ակնկալում է առաջընթաց տեսնել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տարվող բանակցություններում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը կառույցի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում իր ելույթի ընթացքում: «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունը կարող է դրական ազդակ հաղորդել գործընթացին»,- հայտարարել է Գրեմինգերը: Նա ընդգծել է տարբեր հակամարտությունների կարգավորման հարցում բոլոր միջնորդական առաքելություններում ԵԱՀԿ դերի ուժեղացման անհրաժեշտությունը:

Հրապարակախոս Նարինե Դիլբարյանը համոզված է՝ որքան էլ ԵԱՀԿ Մինսկի խումբը ողջունի, հորդորի երկու ղեկավարներին կամ նրանց մեջ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պատրաստակամություն տեսնի՝ դա կեղծ օրակարգ է։ «Ինչպես երևում է՝ և՛ ադրբեջանական մամուլի, և՛ նրանց պարբերական հայտարարություններից Բաքուն բոլորովին պատրաստ չէ այդ խաղաղությանը։ Իսկ մեր հասարակությունը, լինելով ավելի հանդուրժող, այդուհանդերձ ունի դատողականություն։ Իսկ այդ դատողականությունը թույլատրում է գիտակցել, որ ագրեսիվ և թշնամական տրամադրություններ ունեցող ժողովրդի նկատմամբ խաղաղության զգացումներ տածելն առնվազն վտանգավոր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Դիլբարյանի դիտարկմամբ՝ այս հայտարարությունը կարելի է համարել խաղաղության հերթական ջերմ կոչը։ Բայց իրականում, ըստ Դիլբարյանի, մեր հասարակություններին պետք է ոչ թե խաղաղության նախապատրաստել, այլ խաղաղ համակեցության. «Եթե ուզում ենք խաղաղության նախապատրաստվել, պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Ադրբեջանի վերջին հայտարարությունները՝ մեր անօդաչու թռչող սարքի՝ իբրև իրենց հարվածի տակ առնելու հետ կապված, որը հերքեց Արցախի պաշտպանության նախարարությունը, վկայում է, որ նրանք պարզապես ուզում են օգտվել առիթից, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, մենք ժողովրդավարացել ենք և կարող ենք ամեն խայծ կուլ տալ»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ խաղաղ համակեցության պատրաստ լինելն իրենից ենթադրում է ստատուս-քվոյի պահպանում։ «Այսինքն՝ հրադադարի պահպանում, որը բխում է երկու ժողովուրդների շահերից էլ։ Սահմանին զոհվող զինվորականները մեծ հարված են երկու պետություններին էլ, և ես համոզված են, որ անիմաստ զոհեր են։ Փորձել հետ պտտել անիվը ու ստանալ ռազմական գերակշռություն՝ անիմաստ է։ Առկա իրավիճակը պետք է նշվի, ու մենք մտածենք՝ դրանից հետո ուր և ինչպես ենք գնում»,- եզրափակեց Նարինե Դիլբարյանը։

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ մենք միշտ ենք պատրաս եղել խաղաղության, որոշ դեպքերում դա նույնիսկ վտանգավոր է եղել։ «Մեր խաղաղասիրությունը որոշ դեպքերում զինաթափման տարրեր է պարունակել՝ ցեղասպանությունների, սումգայիթների և այլ անակնկալների ու ջանքերի տեսքով։ Այսինքն՝ մեզ մոտ այդ պատրաստակամությունը չափազանցված է եղել, իսկ հակառակորդի գոյության պայմանը էքսպանսիան է. զավթել Փարիզը, զավթել Բեռլինը, ապրել ինչպես լոնդոնցիները, ապրել այնպես, ինչպես ապրում են ավստրիացիները՝ առանց նրանց չափ ջանք թափելու, առանց իրենց չափ աշխատելու։ Իհարկե, ապրել՝ հայերի ունեցվածքը թալանելով, հայերի հայրենիքը յուրացնելով, ասորիների, վրացիների, հույների հաշվին։ Դա նրանց կյանքի նպատակն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Հիմա տակտիկական նկատառումներով եթե նրանք կարողանան հրաժարվել այդ զավթողական ծրագրերից՝ ես կզարմանամ։ Ես չեմ հավատում, չեմ ընդունում, որ նրանք կարող են հրաժարվել իրենց էքսպանսիայի իրավունքից։ Իրենք իրենց այդ իրավունքը վերապահում են՝ գրավել, նվաճել, զավթել, թալանել։ Դա նրանց ծրագիրն է»։

Ազատ Արշակյանն ընդգծեց՝ միայն ռազմական ծանր պարտությունից հետո իրենք խաղաղությանը պատրաստ կլինեն. «Դա կարող է լինել պարտադրանք՝ խաչակիրների, մոնղոլների, իսկ հիմա՝ Չինաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի կողմից կարող է խաղաղասիրության պարտադրանք լինել»։

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023