Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Փաշինյանն ինչ է անում, դա ի՞նչ ցուցամոլություն է, ի՞նչ պոպուլիզմ է. Լևոն Շարաֆյան

Interview

– Պարոն Շարաֆյան, կառավարության ծրագրով նախատեսվում է Սփյուռքի ներկայացուցիչների՝ ՀՀ կառավարման համակարգում ներգրավելու օրենսդրական արգելքների վերացում։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը՝ հաշվի առնելով այն, որ Դուք միշտ դժգոհում էիք, որ Սփյուռքը ներգրավված չէ ընտրական գործընթացներում, ինչպես նաև կառավարության աշխատանքներում:

– Ես, իհարկե, շատ դրական եմ նայում դրան, ինձ համար Սփյուռք հասկացողությունը մի քիչ խորթ է, հայը մնում է հայ։ Օրինակ՝ ֆրանսիացին չի ասում՝ ես սփյուռքաֆրանսիացի եմ։ Հրեան ասում է՝ ես հրեա եմ, չկա պարսիկ հրեա, թուրք հրեա և այլն։ Մեզ մոտ է, որ անջրպետ է մտցված՝ կա պարսկահայ, պոլսահայ, բեյրութահայ և այլն։ Դրա համար մենք պետք է այդ անջրպետը հանենք։ Երկրագնդի վրա որտեղ հայն ապրում է, բոլորը հայ են։ Իհարկե, եթե կառավարության կողմից նախաձեռնություն կա, որ Սփյուռքը մասնակից լինի կառավարության գործերին, ակտիվ տեղյակ լինի Հայաստանի անցուդարձից, դա դրական է։ Ես ուզում եմ, որ մեր խոսքը տեղ հասնի, որովհետև եթե անգամ քննադատում ենք, դա էլ սիրուց է գալիս։ Մենք չենք ատում մեր հայրենիքը, կարող ենք ատել կամ նեղանալ որոշ մարդկանցից, բայց հայրենիքից չենք նեղանում։ Հիմա երբ փորձում ես ընդհանուր կարծիքից տարբերվող բան ասել, միանգամից դառնում ես ազգի թշնամի և չես ուզում, որ հայրենիքը զարգանա։ Շատ վիրավորական է, երբ մարդիկ սկսում են քեզ ընդունել որպես ազգի թշնամի։

– Հիմա առաջարկ կա փոխել Հայաստանի օրհներգը և Արամ Խաչատրյանի հիմնին անցում կատարել։ Ինչպե՞ս եք գնահատում այդ առաջարկը։

– Ես կողմ եմ դրան։ Օրհներգը պետք է փոխվի, որովհետև այն օրհներգը որ կա, ոչ մի բանով հայկական չի։ Բանաստեղծությունը Միքայել Նալբանդյանի սեփական բանաստեղծությունը չէ, դա թարգմանություն է։ Երաժշտությունը ևս Կանաչյանինը չէ։ Մեզ համար ամոթ է ունենալ նման օրհներգ։ Մենք այդ բանաստեղծությունը «թշվառ» ու «անտեր» բառերով ենք սովորել, ինչ բառերով էլ փոխես, 3 սերունդ պետք է անցնի, որ այդ բառերը մոռացվեն։ Միքայել Նալբանդյանն այդպես է թարգմանել, ո՞վ իրավունք ունի բառերը փոխելու։ Ինքան էլ փոխես, «թշվառ», «անտերը» մնում է մարդու ուղեղի մեջ։ Օրհներգը պետք է ցույց տա երկրի ապագան, երկրի ուժն ու հզորությունը, իմաստությունը, բարությունը մարդկանց նկատմամբ։

– Շատերն ասում են՝ մի՞թե դա այդքան հրատապ հարց էր, որ նոր իշխանության ներկայացուցիչները սկսել են հենց դրանից։ Նաև նշվում է, որ ամեն նոր իշխանություն չպետք է փոխի հիմնը։

– Մենք ունենք հրաշալի հիմն՝ Արամ Խաչատրյանինը, որի հիմքում հայկական շարական է դրված։ Բառերը կարելի է փոխել, թող նոր բառեր գրեն։ Ռուսները թողեցին Ալեքսանդրովի երաժշտությունը, Միխալկովը 4 հատ տող է փոխել, ու հիմա Ռուսաստանի հիմնը շատ հզոր է։  Այդ ինչպե՞ս է, որ թուրքերի հիմնը գրել է Չուխաջյանը, որի մասին չեն խոսում։ Կարծես Արշակ Երկրորդից լինի։ Իսկ մենք վերցրել, բոլորովին օտար մի բան էինք դրել։ Լորիս Ճգնավորյանը դա բերեց կախեց ժողովրդի վզին, որովհետև ինքը դա գիտեր։ Դա շատ պարզունակ, երեք ակորդանոց երաժշտություն է, դրանից ավելի պարզունակ երաժշտություն ես չեմ պատկերացնում։ Մեր հիմնը ինձ չի դրդում, որ ես վեր կենամ և հարգանք մատուցեմ։

– Բայց այս հարցը կարծես թե իշխանության օրակարգում չկա։

– Ինչ ասեմ, իրենց օրակարգում մարիխուանան օրինականացնելու հարցը կա, ինչին ես կտրականապես դեմ եմ։ Իմ երկու թոռները Հայաստանում են, իմ թոռներն ամուսնանան պլանքաշի հետ, ես դեբիլ ծոռներ ունենա՞մ։ Ծխելու են, մեր զորքը լինելու է պլանքաշների զո՞րք։ Օրինակ են բերում Ամերիկան։ Ամերիկայում տարեկան հազար մարդ է մահանում մարիխուանայից։ Բայց ԱՄՆ-ի վեջը չի, սա խայտաբղետ երկիր է։ Ամեն մեկը էստեղ ստեղծել է իր երկիրը ու ապրում է։ Պետությունը միայն ասում է՝ հարկերը մուծիր, խուլիգանություն մի արա, ինչ ուզում ես՝ ծխիր։ Բայց այստեղ ամեն ինչը օրինականացված է։ Իսկ Արարատ Միրզոյանին թվում է, թե հեսա մարիխուանա կաճեցնի, հերթ կկանգնեն, ինքն էլ կսկսի ծախել։ Այդպես չի։ Դրանով նաև գենոֆոնդն է փչանում։ Ընդամենը 2 մլն մարդ է ապրում Հայաստանում։

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում նոր Ազգային ժողովի աշխատանքը։

– Ես ոչ մի փոփոխություն չեմ տեսնում. հացը թանկացել է, ջուրը թանկացել է, գազը թանկացել է, մթերքը թանկացել է, զիբիլը մնացել է փողոցում։ Իսկ Փաշինյանն ի՞նչ է անում, Դսեղում մի հատ թուղթ է տեսնում, կռանում է, վերցնում է։ Այ քո տունը շինվի, գնա նույնը Երևանում արա։ Սա ի՞նչ է։ Ես դա չեմ հասկանում, տան աղբը հավաքի, էդ թո՞ւղթը նկատեցիր։ Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում, էդպիսի բան կլինի՞։ Դա ի՞նչ ցուցամոլություն է, ի՞նչ պոպուլիզմ է։ Տեսեք՝ ես ինչ դեմոկրատ եմ, կռանում եմ, թուղթը վերցնում եմ, որ Թումանյանի 150-ամյակին Դսեղը մաքուր լինի։ Դե լավ էլի։ Հանկարծ կարող  է ես հիմա լաց լինեմ։ Էս ինչ ստից բաներ է անում։ Դա կապիկություն է։ Բաներ կան, որ ես չեմ կարող ընդունել։ Կարելի՞ է մարիխուանայի և ստերի վրա բյուջե լցնել։ Դա է իրենց սաղ նպատակը։ Էն Արայիկ Հարությունյանն էլ ուզում է համասեռականների համար ճանապարհ բացել, ակումբներ բացել և այլն։ Երևանն ի՞նչ եք ուզում սարքեք։ Ովքե՞ր են եկել, ովքե՞ր են դրանք։ Լավ, Սերժից պրծանք, բայց տեղն ո՞վ եկավ, ի՞նչ կառուցվեց։ Խոստանում էին թոշակները բարձրացնել, աշխատավարձերը կլինի նվազագույնը 300 դոլար, հիմա էլ ասում է, որ թոշակները 5 հազար դրամով բարձրացնելու համար 1,5 մլրդ դրամ փող է պետք։ Բա ինչի՞ էիր խոստանում։ Ո՞ւմ գլխին ես լոլո կարդում, եթե մի բան չգիտես, ինչի ես խոսք տալիս։ Ասում էր՝ հատ-հատ փողերը կբերեք, կմուծեք։ Ո՞վ մուծեց։ Սաշիկը բերեց 18,5 մլն դոլար քցեց, մի 50-60 մլն էլ հետը տարավ։ Կարծում ես՝ իր վերջին փո՞ղն է բերել տվել։ Բերան փակելու համար բերեց տվեց։ Էլ ո՞վ է մուծել։ Իսկ նրանք, որոնք տվել ու դուրս են եկել, էդ փողերով էլ Նոր տարում բռնեցին պարգևատրումներ արեցին, մեջ-մեջ արեցին։  Էլ ուտելը ո՞նց է լինում։ Նախկիններն անօրինական էին ուտում, սրանք գոնե օրենքով են սկսում ուտել։ Բա մարդը մեկ ամիս աշխատի, 13-րդ աշխատավարձ ստանա՞։ Որտե՞ղ է դա գրված, ո՞ւմ եք  մոլորեցնում։ Ժողովրդին կարելի՞ է այսպես զոմբիացնել։ Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կառավարությունում գրասենյակ է բացում։ Ռիտայի վրա էինք ծիծաղում, խեղճ կնիկն ի՞նչ էր անում, երգում էր, պարում էր, գնում էր Մալխասի մոտ էր նստում։ Ի՞նչ վատ բան էր անում էդ աղջիկը։ Իսկ Աննա Հակոբյանը օֆիս է բացում կառավարության շենքում։ Լրագրող ես, գնա լրագրությամբ զբաղվի, դու ի՞նչ իրավունք ունես կառավարության անունից գնաս Շվեյցարիա, պետություն ներկայացնես։ Դու կարող ես ընդամենը բարեգործական ակցիաներ անել։

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023