«Արսենալը» չորրորդ տեղ բարձրացավ Հենրիխ Մխիթարյանի գոլի ու գոլային փոխանցման շնորհիվ

Անգլիական Պրեմյեր լիգայի 27-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի ու գոլային փոխանցման շնորհիվ 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ եւ, շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդին», բարձրացավ չորրորդ տեղ:

Լոնդոնյան ակումբն ակտիվ սկսեց խաղը եւ 6-րդ րոպեին հակագրոհի արդյունքում բացեց հաշիվը: Հենրիխ Մխիթարյանի հարված-փոխանցումից հետո գնդակը հայտնվեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի մոտ, որը հարմար դիրքից գրավեց դարպասը: 17-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց 30-ամյա  Մխիթարյանը, որը 5-րդ գոլը խփեց Անգլիայի ընթացիկ առաջնությունում: Խաղի մնացած ժամանակահատվածում դարպասի գրավումներ չարձանագրվեցին:

Հենրիխ Մխիթարյանը 15-րդ հանդիպումն անցկացրեց ընթացիկ առաջնությունում եւ կատարեց նաեւ երկրորդ արդյունավետ փոխանցումը: Նա անցկացրեց ամբողջ հանդիպումը:

Տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Լիվերպուլին»: Թիմերը բաժանվեցին գոլազուրկ ոչ ոքիով:

Այս հաղթանակից հետո «Արսենալը» շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ 53 միավորով բարձրացավ չորրորդ տեղ: «Լիվերպուլը» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ մեկ միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»:

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Արսենալ» - «Սաութհեմփթոն»՝ 2:0 (տեսանյութ)

Ալեքսանդր Լյակազեթ, 6, Հենրիխ Մխիթարյան, 17

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 0:0 (տեսանյութ)

 

Загрузка...
Կիևի հայ համայնքն ու Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հոլովակ են նկարահանել (տեսանյութ) Հերոսն աշխատանքի անցավ ԱԱԾ-ում Գումարները ծախսվել են, բայց արդյունքը ոչ մեկին պետք չէ «Գազպրոմում» 500-1000 աշխատակից կկրճատվի. Բաղրամյան Դմիտրի Մեդվեդևը Երևան է այցելում հագեցած օրակարգով Վրաստանում Հայաստանի դեսպանությունը իր դժգոհությունը կհայտնի տեղի իշխանություններին Որևէ մեկի անմեղության կանխավարկածը պետք չէ խախտել․ Փաշինյանը՝ Սանասարյանի մասին (տեսանյութ) Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 4 Սպանության փորձ՝ 19-ամյա երիտասարդի նկատմամբ. գործը դատարանում է Արթուր Վանեցյանը չպարզաբանեց` ինչ իրեր են հայտնաբերվել Միհրան Պողոսյանի առանձնատան խուզարկության արդյունքում Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը լիովին հիմնավորված է. ԱԱԾ տնօրեն (տեսանյութ) Ապրիլյան պատերազմում որևէ պայմանավորվածություն չի եղել. Դավիթ Տոնոյան ԿԳՆ-ն սահմանել է զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման ժամկետները Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք Հս. Կորեայի հետ նոր ձևաչա՞փ Սահմանն ամենախորհրդավոր երեւույթներից է. Փաշինյանը՝ սահմանապահներին (տեսանյութ) Հայաստանում վիրահատված ադրբեջանցի կալանավորի ստամոքսից 3 կգ երկաթեղեն են հանել (լուսանկար) «Քաղաքացու օր» թե՞ ուղղակի օրացուցային «ստրախովկա» 21-ամյա լիբանանցին հարվածել է հարևանի ձախ ոտքի ոլոքին. ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Կարող ենք ֆիքսել կարևոր մի փաստ. Գագիկ Սուրենյան
website by Sargssyan