Ռուբեն Մելիքյանն ահազանգում է. ԵՊՀ-ի շուրջ իրադարձությունները «իրավական մշակույթի վակուում» է

ԱՀ նախկին ՄԻՊ, փաստաբան Ռուբեն Մելիքյանն անդրադառնալով ԵՊՀ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի քանի օր է՝ հետևում եմ Համալսարանում ծավալվող իրադարձություններին։ Դրանք ինձ խիստ անհանգստացնում են, քանի որ հրապարակային տեղեկությունները վկայում են ողջ գործընթացում «իրավական մշակույթի վակուումի» մասին։

Ի՞նչ նկատի ունեմ։ Եթե մոռանում ենք անունները և օգտագործում ենք X-եր և Y-ներ, ապա իրավիճակը մոտավոր հետևյալ տեսքն ունի։

1. X համալսարանի ռեկտոր Y-ն իշխող քաղաքական ուժի կողմնակից չէ։

2. կարևորագույն ստուգող մարմնի (այսուհետ՝ ՊՎԾ) ղեկավար Z-ը, իշխող քաղաքական ուժը ներկայացուցիչ, պաշտոնը ստանձնելիս կարճ ժամանակ անց հայտարարում է, որ ստուգումներ է սկսելու X համալսարանում։

3. ՊՎԾ-ն սկսում է մեծածավալ ստուգումներ X համալսարանում, որոնք տևում են ամիսներ։

4. Նախքան ստուգումների արդյունքները ստուգվողին նկատառումների համար ներկայացնելը՝ Z-ը հրապարակավ հայտարարում է մոտ 2մլն$ չարաշահումներ հայտնաբերելու մասին, և նյութերն ուղարկում է իրավապահ մարմիններին։

5. Y-ը հրապարակավ հանգամանալից բացատրություններ է ներկայացնում՝ հիմնավորելով չարաշահումների բացակայությունը։

6. Փոխվում է X համալսարանի հոգաբարձուների խորհուրդը՝ 50%-ով կազմված իշխող քաղաքական ուժի նշանակած անձանցից։ Այն միաձայն հաստատում է ռեկտոր Y-ի տարեկան հաշվետվությունը։

7. Իշխող քաղաքական ուժը ներկայացնող Կրթության նախարարը հորդորում է ռեկտոր X-ին հրաժարական տալ։

8. Ռեկտոր X-ը հանրայնացնում է հորդորը և հայտարարվում է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

9. Հաջորդ օրը Ոստիկանությունում հարուցվում է քրեական գործ X համալսարանում չարաշահումների վերաբերյալ 3 դրվագով։ Դրվագներից առնվազն մեկը ակնհայտ անհիմն է։ «Չարաշահումների» հայտարած ծվավալը նվազել է մինչև 0.05մլն$ է:

10. Երկու օր հետո Հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրվում՝ ռեկտոր X-ին պաշտոնանկ անելու օրակարգով։

Փաստերի այս նկարագրության շրջանակում ո՞վ է պատրաստ հրապարակավ փաստարկել, որ գործ չունենք քաղաքական (լայն առումով) հաշվեհարդարի կամ քաղաքական (լայն առումով) հետապնդման հետ։ Ո՞վ է պատրաստ հրապարակավ կամ թեկուզ ոչ հրապարակավ բանավիճել։

Վաղը ժամը 12։40-ից մեկ ժամով լինելու եմ Համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց, և պատրաստ եմ եղած վիճակի բազմակողմանի ու շիտակ քննարկման։

Կարևոր նկատառում։ Ես Արամ Սիմոնյանին չէ, որ պաշտպանում եմ։ 2006-ին ԵՊՀ ռեկտորի ընտրության ժամանակից ի վեր այս հարցում իմ դիրքորոշումը չի փոխվել։ Իմացողները գիտեն։ Ես պաշտպանում եմ իրավական մշակույթը և Համալսարանի շահը։ Սա անձի խնդիր չէ, այլ հաստատուտության։ Կարևորագույն ազգային-կրթական հաստատության։

ՀԳ. Ամեն ինչին ձև կա, չափ ու սահման կա» ։

Սկանդալային հրաժարականներն ու հեղափոխության ճնշումները. «Փաստ» Այսօր Անհայտ կորածների միջազգային օրն է «Կառավարությունը լավ չի աշխատում, աճի տեմպը դանդաղ է». «Փաստ» «Իշխանության մի թևը կաթվածահար է անում մյուս թևին՝ դրա մեջ ներքաշելով նաև երրորդին». «Փաստ» Չի ուզում անցնել խորհրդի «թրի տակով». «Փաստ» ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 65 դեպք Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կսպասարկի Անտոնիո Մատեու Լաոսը Տիգրան Ավինյանը և Մարկ Փրիթչարդը բարձր են գնահատել ՄԹ «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Տափաշշերից մինչև ճտքավոր կոշիկներ. ՀՀ ՊՆ իրային ծառայության նորամուծությունները Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Վերջին զանգ»-ի միջոցառմանը (տեսանյութ) Ստորագրվել է ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ի համագործակցության հուշագիրը Վճռաբեկ դատարանի բակում ծեծի է ենթարկվել դատական դեպարտամենտի աշխատակազմի կառավարման վարչության պետը Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Լարսի անցակետը մի քանի ժամ փակ է լինելու բեռնատարների համար Նա կորցրել է կապն իրականության հետ Նազենի Ղարիբյանն ընտրվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան Ռազմական ոստիկանությունը բացահայտել է զորակոչից խուսափելու 2 դեպք
Ձկներին բարեհաջող օր է սպասվում․ մայիսի 25-ի աստղագուշակը Կենդանակերպի այս նշանների տակ ծնված կանայք ուղղակի ստեղված են ամուսնության և կողակցին երջանկացնելու համար Գիտնականները հայտնաբեր են մի արմատ,որը սպանում է քաղցկեղի բջիջների 98%-ը ընդամենը 48 ժամում! Իննա Խոջամիրյանը սևահեր է դարձել․ Դերասանուհին էլ ավելի գեղեցկացել, նա պարզապես անճանաչելի է. ՖՈՏՈ Ինսուլտից մեկ ամիս առաջ օրգանզիմը ուղարկում է այս նշանները. սա անտեսել չի կարելի Կուլ տալով սա Դուք անմիջապես կքնեք,իսկ առավոտյան շատ առույգ կարթնանաք! Երբ տանը լավաշ է ավելանում, ես միշտ պատրաստում եմ այս անչափ համեղ ուտեստը, խրթխրթան ու անուշաբույր, համից չես կշտանա Սովորական դեղահաբի կախարդական ուժը!Այն կվերականգնի ոսկորները, հոդերը, տեսողությունը, ուժերը վիրահատությունից հետո և կազա... ԹԵՍՏ. Քանի՞ կենդանի եք տեսնում նկարում. պատասխանը շա՜տ բան կպատմի ձեր մասին Ամենահզոր խոտաբույսը ուղեղի արյան շրջանառության, սրտի, անոթների, հոդերի, մաշկի, վարսերի համար
website by Sargssyan