Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարին աճել է 6.1 տոկոսով

 Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2019 թվականի հունվարին 6.1 տոկոսով աճել է 2018 թվականի հունվարի համեմատ:

 ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

2019թ. հունվարի ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 22.1 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը 26.3 տոկոսով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 15.6 տոկոսով:

Սպառողական գների ինդեքսն ավելացել է 0.6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 2.6 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 19.3 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 0.4 տոկոսով պակաս է 2018-ի հունվարի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.1 տոկոսով (172 հազար 198 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 149 399 դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 6.5 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 184 հազար 646 դրամ` աճելով 1.8 տոկոսով:

Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2019-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 7.6 տոկոսով, ընդ որում` արտահանումը նվազել է 15.8 տոկոսով, իսկ ներմուծումը` 3.3 տոկոսով: Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2019-ի հունվարին եղել է 485.79:

ԱՎԿ-ն տեղեկացնում է, որ այսուհետ գյուղատնտեսության և ձկնորսության ոլորտի ցուցանիշը հրապարակվելու է միայն եռամսյակային պարբերականությամբ՝ պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ: Սույն մոտեցումը կիրառվում է միջազգային վիճակագրական պրակտիկայում:

 

 

 
 

 

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կսպասարկի Անտոնիո Մատեու Լաոսը Տիգրան Ավինյանը և Մարկ Փրիթչարդը բարձր են գնահատել ՄԹ «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Տափաշշերից մինչև ճտքավոր կոշիկներ. ՀՀ ՊՆ իրային ծառայության նորամուծությունները Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Վերջին զանգ»-ի միջոցառմանը (տեսանյութ) Ստորագրվել է ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ի համագործակցության հուշագիրը Վճռաբեկ դատարանի բակում ծեծի է ենթարկվել դատական դեպարտամենտի աշխատակազմի կառավարման վարչության պետը Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Լարսի անցակետը մի քանի ժամ փակ է լինելու բեռնատարների համար Նա կորցրել է կապն իրականության հետ Նազենի Ղարիբյանն ընտրվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան Ռազմական ոստիկանությունը բացահայտել է զորակոչից խուսափելու 2 դեպք Գագիկ Ծառուկյանը Վերջին զանգի առթիվ այցելել է հարազատ դպրոց ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ Փաշինյանի որդու մասին ապատեղեկատվության տարածումից Բելգրադը «սուր եւ ուժեղ» միջոցներ է պատրաստել Պրիշտինայի դեմ Օսիպյանը ոստիկանության զորքերի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին Հրաչյա Ռոստոմյան. ՀԱՕԿ-ը ոչինչ չի պարտադրում Էկոլոգիապես մաքուր և բարձրորակ մսամթերք տեղական արտադրողի կողմից
Գիտնականները հայտնաբեր են մի արմատ,որը սպանում է քաղցկեղի բջիջների 98%-ը ընդամենը 48 ժամում! Իննա Խոջամիրյանը սևահեր է դարձել․ Դերասանուհին էլ ավելի գեղեցկացել, նա պարզապես անճանաչելի է. ՖՈՏՈ Ինսուլտից մեկ ամիս առաջ օրգանզիմը ուղարկում է այս նշանները. սա անտեսել չի կարելի Կուլ տալով սա Դուք անմիջապես կքնեք,իսկ առավոտյան շատ առույգ կարթնանաք! Երբ տանը լավաշ է ավելանում, ես միշտ պատրաստում եմ այս անչափ համեղ ուտեստը, խրթխրթան ու անուշաբույր, համից չես կշտանա Սովորական դեղահաբի կախարդական ուժը!Այն կվերականգնի ոսկորները, հոդերը, տեսողությունը, ուժերը վիրահատությունից հետո և կազա... ԹԵՍՏ. Քանի՞ կենդանի եք տեսնում նկարում. պատասխանը շա՜տ բան կպատմի ձեր մասին Ամենահզոր խոտաբույսը ուղեղի արյան շրջանառության, սրտի, անոթների, հոդերի, մաշկի, վարսերի համար Հայկական շուո-բիզնեսի Top 5 ամենասեքսուալ գեղեցկուհիները. ՖՈՏՈ Ինչպես ճանաչել կրծքագեղձի քաղցկեղը. Այս 11 վաղ փուլերի ախտանշաններ, որոնց բոլոր կանայք պետք է ուշադրություն դարձնեն
website by Sargssyan