Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի շեյխին
PoliticsՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին` երկրի Ազգային տոնի առթիվ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և գործակցային ոգին ամուր հիմք են երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու և խորացնելու համար՝ ի շահ երկու ժողովուրդների: