Երեք նախագահների փակ ցիկլն ու սերնդափոխության ճգնաժամը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ տասը տարիների ընթացքում անընդհատ շրջանառվում էր «երեք նախագահների փակ ցիկլ» ձևակերպումը: Պատճառը պարզ էր: Նախագահ էր Սերժ Սարգսյանը, նա փոխարինել էր Ռոբերտ Քոչարյանին, որը թեկուզև ոչ իր դեմքով, բայց միջնորդավորված ակտիվ մասնակցում էր քաղաքական պրոցեսներին, իսկ ընդդիմության դրոշակակիրը, առնվազն մինչև 2017թ., ՀԱԿ–ն էր՝ առաջին նախագահ Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ: Այս տարիներին, իհարկե, դաշտում այլ ուժեր ևս կային: Սակայն հաշվի առնելով երեք նախագահների անձերի հանդեպ հանրային առավել սևեռված ուշադրությունը՝ հենց այս երեք սուբյեկտներով էլ մեկնաբանվում էր այս կամ այն քաղաքական պրոցեսը:

2018թ. իշխանափոխությունը Հայաստանում փոխեց ոչ միայն իշխանության, այլև քաղաքական դաշտի կազմը: Ակնհայտորեն տեղի ունեցածը ոչ միայն իշխանափոխություն կամ հեղափոխություն էր, այլև սերնդափոխություն: Սերժ Սարգսյանով ավարտվում է ղարաբաղյան շարժման գործիչների ժամանակաշրջանը, և դաշտ են մտնում նոր մարդիկ, նոր դերակատարներ, որոնք թրծվել են արդեն ղարաբաղյան շարժումից հետո: Ընդ որում, խոսքը ոչ միայն իշխանության մասին է, այլև ընդդիմության դաշտում նոր խաղացողների, քաղաքացիական հասարակության, քաղաքականապես ակտիվ շրջանակների: 

Սակայն «երեք նախագահների փակ ցիկլ» ձևակերպումը նույնիսկ հիմա շարունակում է մնալ ակտուալ: Մի կողմից ամբաստանյալի աթոռին հայտնված Քոչարյանը, մյուս կողմից Տեր–Պետրոսյանը՝ իր վերջին շրջանի հանրային ակտիվությամբ, մեկ այլ կողմից էլ Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ–ի և այլ ռեսուրսների ակտիվության տեսքով: Ասել, որ երեք նախագահները այժմ ունեն գործնականում կենսունակ ռեսուրսներ քաղաքականություն վերադառնալու համար, անիրատեսական կլինի: Սակայն նրանց վերադարձը քաղաքականություն, կամ ավելի շուտ նրանց ներկայությունը քաղաքական պրոցեսներում ու տեղեկատվական դաշտում փաստ է: Փաստ, որի հիմքում մի կողմից նոր իշխանության թիրախներն են, մեկ այլ կողմից այն համընդհանուր քաղաքական ճգնաժամը, որի առջև կանգնած է հայաստանյան քաղաքական դաշտը՝ իշխանափոխությունից հետո:

Ասել է թե, հեղափոխությունն ու սերնդափոխությունը որպես գործողություն կայացել են, բայց որպես բովանդակություն՝ դեռևս ոչ: Այդ բովանդակությունը այժմ լցվում է երեք նախագահների անուններով, հոդվածներով, դատավարություններով, նրանց մասին տարատեսակ շշուկներով: Ու այստեղ խնդիրն արդեն ոչ միայն նոր իշխանությունների, այլև քաղաքական նոր դերակատարների դաշտում է:

Սա, թերևս, ամենաբարդ խնդիրներից մեկն է, որ հետհեղափոխական Հայաստանը պետք է լուծի: Միշտ չէ, որ սերնդափոխության ակտն ինքնին ենթադրում է այդ սերնդափոխության բովանդակային, որակական կայացում: Լինում է նաև այնպես, որ գործողությունը սկսվում և եզրափակվում է նույն տեղում, պատմության մեջ այս կամ այն սերնդից հետք չթողնելով: Սա, իհարկե, չի նշանակում, թե մենք պետք է մոռանանք անցյալը, կտրենք մեզ ժառանգական այն թելերից, որոնք երեսուն տարի եղել են Հայաստանը իրենց վրա պահող սյուները, անկախ դրանց արդյունավետությունից: Բայց սերնդափոխությունը բովանդակային իմաստով կայացնելու համար առնվազն պետք է կարողանանք դուրս գալ երեք նախագահների ցիկլից:

Դուրս գալ չի նշանակում որոշել ու դուրս գալ: Դուրս գալը ենթադրում է աշխատանք: Աշխատանք, որով կստեղծվի նոր ասելիք, նոր բովանդակություն, նոր դեմքեր, որոնք իրենցով կփոխարինեն անցյալը: Այլապես մենք դատապարտված ենք լինելու մնալ անցյալի ժառանգության իներցիայի ազդեցության տակ: Սա ոչ միայն թույլ չի տա կայացնել նորը, այլև նորի քմահաճույքներին կծառայեցնի հինը: Արդեն այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես նոր բովանդակության որոնումները գնում հասնում են անցյալի խտրական վերանայման կետին: Անցյալի վրա գիծ քաշել հնարավոր չէ, ավելին՝ ամենևին պետք չէ: Ընդհակառակը, երբեք չպետք է ո՛չ ուրանալ, ո՛չ էլ մոռանալ անցյալը: Բայց հնարավոր է մի գիծ քաշել, որից այն կողմ անցյալն այլևս պատմություն է, կարևոր ժառանգություն, բայց ոչ անբովանդակ ներկայի վակուումը լրացնելու գործիքակազմ: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Իրանը երբեք պատերազմի չի ձգտել. Ռոհանի ԵԽ-2019․ Լիլիթ Պողոսյանի հաղթանակը Ջուր չի լինելու Թրամփը հայտնել է Սպիտակ տան խոսնակի անունը Ազգային ժողովին մատակարարվել են կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ ու հուշամեդալներ. խնդրով զբաղվում է ոստիկանությունը. Shamshyan.com Այգեկ գյուղի գերեզմանատան մոտակա այգում հրդեհ է բռնկվել. ծխահարվել են քաղաքացիներ Կամո բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի դի Օր 6-րդ. ընդդիմության բողոքի ակցիաները շարունակվում են. Tert.am-ի ուղիղ միացումը Թբիլիսիից Վրաստանում պատգամավորին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելառուսի կրոնների և ազգությունների հարցերով հանձնակատարին ԲՈԿ-ի քննարկմանը Սամվել Խուդոյանը չի մասնակցել, հարցը մնացել է օդում կախված Ես կսպանեմ բոլորիդ. ուղևորուհին փորձել է դուրս գալ թռչող ինքնաթիռից (տեսանյութ) Լեւոն Քոչարյանը շնորհակալություն հայտնեց ցուցարարներին հորն աջակցելու համար (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանը անձամբ եկավ Երևան ՔԿՀ (տեսանյութ) Արմեն Սարգսյանը համագործակցության հարցեր է քննարկել «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրենի հետ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները քայլում են դեպի ԱԱԾ (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է այլևս․ Էդուարդ Շարմազանով Երկու օր էլ դիմացեք. Գագիկ Սուրենյան Աշխարհաքաղաքական ինտրիգները թակո՞ւմ են ՀՀ դռները
Մի թողեք, որ Ձեր գլուխը վարսավիրանոցում այսպես լվանան․ տեսեք դրա հետևանքները «Արդեն սովորել եմ, որ մարդիկ ինձ տեսնում են ու զարմանալով ասում` Լիդուշիկն այդքան մե՞ծ է». Լիդուշիկը` կերպարային փոփոխու... 18-ամյա մատուցողուհին հաճախորդների ավելցուկներն էր ուտում. Տնօրենը նկատեց դա և տեսեք, թե ինչ արեց Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել Պինդ բռնվեք, որ աթոռից չընկնեք: Հայկական Շոու-բիզնեսի հայտնի աստղերի լուսանկարները պլաստիկ վիրահատություններից առաջ և հե... Լավագույն կինն՝ ըստ կենդանակերպի նշանի Լիարժեք համընկնում. կնոջ բնավորությունը կախված է իր ծնված ամսից Հորոսկոպի 4 նշան, ում ամենաերջանիկ ու ուրախ Հուլիսն է սպասվում Կապշեք, երբ տեսնեք, թե ինչ պայմաններում է ապրում Women’s Club-ից հայտնի Մաշան՝ Մարիա Մաթևոսյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գետնի տակ հսկայական օվկիանոս է հայտնաբերվել, որը երեք անգամ ավելի մեծ է երկրի բոլոր օվկիանոսներից
website by Sargssyan