Որոշ մարզպետներ անցնում են իրենց լիազորությունների սահմանները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, նոր իշխանության որոշ մարզպետներ առանձին դեպքերում անցնում են օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներն ու միջամտում համայնքների ղեկավարների և անգամ ավագանիների գործերին։ Ոլորտի հնաբնակները թերթի լրագրողի հետ զրույցում նշում էին, որ այդպիսի բացահայտ միջամտություններ ՏԻՄ համակարգը չի տեսել իր կազմավորման օրից ի վեր։ Մասնավորապես, հրամայական ցուցումներ են իջեցնում համայնքներին, որ այսուհետ բոլոր հողահատկացումներն արվեն բացառապես մարզպետի հետ համաձայնեցնելուց հետո, ինչն ինքնին լիազորությունների ակնհայտ չարաշահում է։ «Այս գործելաոճով այդ մարզպետները ցանկանում են վարչապետին ցույց տալ իրենց աշխատանքի արդյունավետությունն ու իրավիճակին տիրապետելու կարողությունը՝ չգիտակցելով, որ ուղիղ հարված են հասցնում կառավարության հեղինակությանը»,–ասաց մեր զրուցակիցներից մեկը։ Ըստ թերթի աղբյուրի՝ այսպիսի քայլերով աչքի են ընկնում հատկապես այն մարզպետները, որոնց կենսագրությունը սկսվում ու ավարտվում է Փաշինյանի հետ քայլելով։ Թերթն առաջիկայում կներկայացնի մարզերից մեկի ղեկավարի հետ կապված մի քանի բացահայտումներ, որտեղ ակնհայտ է դառնում, որ տվյալ մարզպետը շարժվում է ոչ թե պետական շահով, այլ զուտ անձնական, իսկ առավելագույնը՝ կուսակցական:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Загрузка...
Հայտնի է Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը Եվրոպայի լիգա. օրվա լավագուն դրավագը (տեսանյութ) Լավրովը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը կքննարկեն ապրիլի 24-ին. Զախարովա Արցախի թիմը ֆուտբոլի Եվրոպայի չճանաչված երկրների առաջնությանը կներկայանա արցախցի ֆուտբոլիստներով Փաշինյանը և Պուտինը բանակցություններ կանցկացնեն Նուրսուլթանում Հայաստանի առաջնություն. օրվա արդյունքներ Արմեն Սարգսյանը հանձնարարել է ՍԴ դատավորի թեկնածուի նոր մրցույթ հայտարարել «Հայաստան են ներթափանցում արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ձյան առատ տեղումներ են սպասվում». Գագիկ Սուրենյան Արցախում 10-ամյա տղա է սպանվել. սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա 18-ամյա եղբայրը Դատարանն ավարտեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը Զարմանալի է, որ Վանեցյանին են քննադատում. Մարուքյանը՝ Սանասարյանի մասին Դատախազը հրապարակում է Նորատուսցի Ալիկի և Չարբախցի Գեղամի խոսակցության գաղտնալսումը Վան Գոգի 2 գողացված կտավները, որոնք ձեռք էր բերել իտալացի մաֆիոզը, 16 տարի անց թանգարան են վերադարձվել (լուսանկարներ) Եվրոպայի լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը (լուսանկար) Առանց նախապես տեղեկացնելու ՀԴՄ սարքի արգելափակումը՝ մարդու իրավուքների խախտում Օրենքը պետք է թիրախավորի փողերի լվացմամբ զբաղվողներին. վարչապետը` գույքի բռնագանձնման թեմայով քննարկումներին Էկվադորը, WikiLeaks-ն ու աշխարհ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Ամալյա Ենգոյանին Հայաստանում կա 300-ից ավելի սողանքային գոտի ՀՀ քաղաքական դաշտի «դավադրապաշտական» էլեմենտները
website by Sargssyan