Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան


Սեֆիլյանի իրական դեմքը

Վերլուծական

Նախօրեին Ժիրայր Սեֆիլյանը ՖԲ իր էջում հայտարարել էր. «Համբերության բաժակը լցվել է և, եթե Սասնա Ծուռ ապստամբներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»:

Ժողովրդական մի հին ասացվածք կա, որն ասում է՝ «Սայլի փոխարեն սայլապանն է ճռռում»: Հիմա ստացվում է այնպես, որ համբերության բաժակը, իրոք, պիտի լցվի, բայց ոչ թե Սեֆիլյանի պատկերացրած ժողովրդի, այլ` քիչ թե շատ մտածելու ունակությունը պահպանած մարդկանց: Բոլորիս էր պարզ, որ «Սասնա Ծռերի» «ապստամբություն» կոչվածը համարժեք գնահատական չստացավ, ըստ էության մեր հասարակության համար բավական չէր, որ ծռիստները համաներումով բանտից ազատ արձակվեցին, նաև այն, որ կուսակցություն ստեղծեցին, իսկ հիմա արդեն «ապստամբության իրավունքի» ճանաչումից են խոսում: Բարոյական կամ իրավական հարթության մեջ ի՞նչ իրավունքով է Ժիրոն պահանջում, որ բանտից ազատ արձակվեն իր խոսքով` «Սասնա Ծուռ ապստամբներ Բիլյանն ու Բարսեղյանը»: Ի՞նչ հիմքերով է նրանց անվանում «հեղափոխության նախակարապետներ», որ իբր «իրենց կյանքը զոհասեղանին են դրել, ապստամբել են պետությունը զավթած ազգադավ ու ցեղասպան ռեժիմի դեմ»:

Սեֆիլյանը համարում է, որ սպանության մեջ մեղադրվողներին «շարունակում են դատել այդ նույն ռեժիմի օրենքներով, նրա դատախազների ու քննիչների սարքած մեղադրանքով և նրա դատարանում»: Հետաքրքիր է, եթե Բիլյանն ու Բարսեղյանը համաներումով ազատ արձակվեին` Սեֆիլյանը կպնդե՞ր, որ Հայաստանում դատարանը շարունակում է գործել «նույն ռեժիմի օրենքներով»:

Նրա ֆեյսբուքյան գրառումը գալիս է հաստատելու դեռ 2016-ին հնչող տեսակետները, որ ՊՊԾ գնդի գրավումը արտաքին քաղաքական միջամտություն էր և հստակ ռուսական ձեռագիր ուներ: 2016-ի քառօրյա պատերազմից 4 ամիս հետո ՊՊԾ-ի գնդի գրավումով իշխանափոխության հարց չլուծվեց: Ներքաղաքական կյանքում արագացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունը ու Մոսկվան դեսանտ իջեցրեց Կարեն Կարապետյանին: Այդ փուլում բավական ակտուալ սեղանին դրված էր նաև Ղարաբաղի հարցը: 2016-ի մայիսին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի անմիջական մասնակցությամբ Վիեննայում ձեռք էին բերվել կարևոր պայմանավորվածություններ`շփման գծում վերսհսկողության միջոցների տեղակայման ու դիտորդների մասին: Հունիսին հաջորդեց ևս մեկ հանդիպում` Սանկտ-Պետերբուրգում, որտեղ արդեն չկար հրադադարի պահպանման մեխանիզմի տեղակայման հիշատակում: Պատահական չէ, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո Երևանում ասուլիս տվեց Ֆրանսիայի դեսպանն ու առաջարկեց Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպել Փարիզում` կրկնելով Վիեննայի օրակարգի առաջնահերթությունը: Հանդիպում, որ այդպես էլ չկայացավ, որովհետև ՊՊԾ գունդը գրավվեց:

Իրականում Հայաստանից խլվեց քառօրյա պատերազմում շահած դիրքը ու Ադրբեջանին Վիեննայի օրակարգը պարտադրելու հնարավորությունը, որ ձեռնտու չէր ոչ միայն Բաքվին, այլև` Մոսկվային:

Անդրանիկ Հարությունյան

Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»