Ներքին «շտապօգնությունն» ու բյուջեի կատարողականը. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, կառավարությունում լուրջ էպատաժային իրավիճակ է, քանի որ իշխանությունները բյուջեի կատարողականի հետ խնդիրներ ունեն՝ ուղղակի չեն կարողանում կազմել այն: Այդ պատային իրավիճակից դուրս գալու համար վարչապետի աշխատակազմը ստիպված է եղել դիմել Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ–ին՝ կադրային ռեսուրսով ապահովելու, մի խոսքով՝ շտապ օգնություն ցուցաբերելու համար: Նույն տեղեկությունների համաձայն, ՊՈԱԿ–ի փորձագետների մի «բանակ» աշխատակազմին տևական ժամանակ բացատրել է կատարողականի նրբերանգներն ու թեզերը ճիշտ կազմելու «արվեստը»: Ըստ մեր աղբյուրների, փորձագետները կատարվածին վերաբերվել են հանգիստ և ընդամենը լուռ ժպտացել են, քանի որ հասկացել են՝ պարզապես գործ ունեն, մեղմ ասած, ոչ այնքան «պրոֆեսիոնալների» հետ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում