ԱՄՀ-ն պատրաստ է սատարել Հայաստանի կառավարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից են տարբեր ոլորտներում բարեփոխումները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարում, հարկային, արդարադատության, պետական կառավարման համակարգերում: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բարեփոխումները միտված են հարկային քաղաքականության պարզեցմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների խթանմանը, դատական համակարգի անկախության բարձրացմանը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կառավարության նպատակն է տնտեսության ոլորտում կառուցվածքային փոփոխությունները:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը կնպաստի Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Դրական գնահատելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը՝ Հոսեյն Սամիեին հավելել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով և շահագրգռված է արդյունավետ ծրագրերի իրականացմամբ:  

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի շուրջ:

Загрузка...
Եվրոպայի լիգա. օրվա լավագուն դրավագը (տեսանյութ) Լավրովը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը կքննարկեն ապրիլի 24-ին. Զախարովա Արցախի թիմը ֆուտբոլի Եվրոպայի չճանաչված երկրների առաջնությանը կներկայանա արցախցի ֆուտբոլիստներով Փաշինյանը և Պուտինը բանակցություններ կանցկացնեն Նուրսուլթանում Հայաստանի առաջնություն. օրվա արդյունքներ Արմեն Սարգսյանը հանձնարարել է ՍԴ դատավորի թեկնածուի նոր մրցույթ հայտարարել «Հայաստան են ներթափանցում արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ձյան առատ տեղումներ են սպասվում». Գագիկ Սուրենյան Արցախում 10-ամյա տղա է սպանվել. սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա 18-ամյա եղբայրը Դատարանն ավարտեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը Զարմանալի է, որ Վանեցյանին են քննադատում. Մարուքյանը՝ Սանասարյանի մասին Դատախազը հրապարակում է Նորատուսցի Ալիկի և Չարբախցի Գեղամի խոսակցության գաղտնալսումը Վան Գոգի 2 գողացված կտավները, որոնք ձեռք էր բերել իտալացի մաֆիոզը, 16 տարի անց թանգարան են վերադարձվել (լուսանկարներ) Եվրոպայի լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը (լուսանկար) Առանց նախապես տեղեկացնելու ՀԴՄ սարքի արգելափակումը՝ մարդու իրավուքների խախտում Օրենքը պետք է թիրախավորի փողերի լվացմամբ զբաղվողներին. վարչապետը` գույքի բռնագանձնման թեմայով քննարկումներին Էկվադորը, WikiLeaks-ն ու աշխարհ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Ամալյա Ենգոյանին Հայաստանում կա 300-ից ավելի սողանքային գոտի ՀՀ քաղաքական դաշտի «դավադրապաշտական» էլեմենտները Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար
website by Sargssyan