Դատարանը մերժեց գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին
ԲլոգՇենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը չբավարարեց փաստաբանական խմբի միջնորդությունը՝ գրավով ազատ արձակել ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին։
Փաստաբանները միջնորդել էին դատարանին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին՝ փոխելով նրա խափանման միջոց կալանքը։
Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը սպասելի էր իրենց համար։