Նույնիսկ բժիշկներն էին ապշահար` տեսնելով նոր ծնված եռյակին. միայն ԴՆԹ թեստից հետո պարզվեց ամբողջ ճշմարտությունը
LifestyleԵրիտասարդ զույգը վաղուց երազում էր ևս մեկ երեխա ունենալ: Վերջապես Բեկին իմացավ, որ շուտով երեխա է ունենալու: Ամուսիններն անչափ երջանիկ էին: Որոշ ժամանակ անց Բեկին զգաց, որ հղիությունն այնքան հարթ չի ընթանում: Ամուսինները դիմեցին բժշկի և սպասում էին վատ լուրի: Սակայն որքան մեծ էր նրանց ուրախությունը, երբ բժիշկները հայտնեցին, որ զույգը եռյակ է ունենալու, գրում է Orer.am- ը:
Եռյակը ծնվեց ժամանակից շուտ: Նրանցից յուրաքանչյուրի քաշը 1կգ 300գր էր: Նրանք մեկ շաբաթ մնացին ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Սակայն որքն ապշած էին բժիշկները` տեսնելով երեխաների նմանությունը, նրանց հնարավոր չէր տարբերել:
Բանն այն է, որ եռյակը ի տարբերություն երկվորյակների, միաբջիջ չեն լինում: Բժիշկներն առաջարկեցին ԴՆԹ թեստ կատարել, հասկանալու համար, ինչպես է դա պատահել:
Արդյունքում պարզվեց, որ իրականում եռյակը միաբջիջ է: Նման դեպքեր հազվադեպ են պատահում: Ծնողները պատմում են, որ իրենք կարողանում են տարբերել տղաներին, չնայած որ նրանք բացարձակ միանման արտաքին ունեն: