Աղջկան գտան անշունչ, ամբողջովին սառցակալած. այն ինչ տեղի ունեցավ հետո, շոկային էր...
LifestyleԴեպքը տեղի էունեցել 1980թ.- ին, ԱՄՆ- Մինեսսոտա նահանգում: Բժիշկները մինչ այժմ չեն կարողանում որևէ բացատրություն տալ տեղի ունեցածին, գրում է Orer.am- ը:
20- ամյա Ջիննը ավտոմեքենայով տուն էր վերադառնում ընկերուհու հետ հանդիպումից: Ձմեռ էր, սառնամանիք, հանկարծ Ջիննի ավտոմեքենան շեղվեց հիմնական ճանապարհից, աղջան հաջողվեց խուսափել ուժգին հարվածից և լուրջ վնասվածքներից: Ջինը հասկանում էր, որ չի կարող 30 աստիճան սառնամանիքին սպասել որևէ օգնության: Նա որոշեց վերադառնալ ընկերուհու տուն, որը գտնվում էր 300մ հեռավորության վրա:
Սակայն ամեն ինչ այնդքան հեշտ չէր: Աղջիկը չկարողացավ հասնել ընկերուհու տուն: Ընդամենը մի քանի մետր տանից այն կողմ աղջիկն անգիտակից վայր ընկավ: Ջինն այդպես մնաց վեց ժամ շարունակ: Նրան գտավ ընկերուհին, աշխատանքի գնալու ճանապարհին:
Ջինին շտապ հիվանդանոց տեղափոխեցին, սակայն բժիշկները հույս չէին տալիս: Աղջիկն անշարժացած էր, սառցակալած, նրա սիրտը գրեթե չէր բաբախում, կաթիլային ներարկում պարզապես հնարավոր չէր կատարել: Բժիշկները նրան ծածկեցին էլեկտրական, տաքացնող ծածկոցով: Որքան մեծ էր նրանց զարմանքը, երբ մի քանի ժամ հետո Ջիննի սիրտը սկսեց բաբախել; Աղջիկն աստիճանաբար վերականգնվեց: Նա հիվանդանոցում մնաց 49 օր: Բժիշկներն ապշած էին, քանի որ սառցակալումը ոչ մի լուրջ հետևանք չէր թողել, միայն մի քանի սպի: