Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ Շարմազանով Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա


Սցե­նար­ներ, որոնք ցույց կտան իշ­խա­նու­թյան իրա­կան մտադ­րու­թյուն­նե­րը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՊՎԾ-ի շուրջ արդեն քանի օր եփվող սկանդալը կամաց-կամաց ստանում է որոշակիություն: Չնայած հակասական ինֆորմացիային, արդեն պարզ է, որ ամեն դեպքում ԱԱԾ-ն ներգրավել է մի քանի ՊՎԾ աշխատակիցների, ինչպես նաև ենթադրվող չարաշահումներում ներգրավված այլ տնտեսվարող սուբյեկտի: Տեղի ունեցողի կոռուպցիոն ռիսկերի մասին պատկերացում կազմել հնարավոր կլինի առաջիկայում, երբ ինֆորմացիան ավելի հագեցած ու առավել ամբողջական կլինի: Առավել կարևոր է, սակայն, այլ բան՝ ինչպես իրեն կպահի իշխանությունն այս աննախադեպ խնդրի հետ կապված: Աննախադեպ այն առումով, որ սա փաստացի առաջին կոռուպցիոն սկանդալն է ներիշխանական, հեղափոխական շրջանակներում: Մինչ այս նմանատիպ սկանդալների կենտրոնում հայտնվում էին նախորդ իշխանության ներկայացուցիչները: Նոր իշխանությունների վարքը կոնկրետ այս դեպքով ունի մի շարք բարոյահոգեբանական ու քաղաքական կողմեր: Բարոյահոգեբանական իմաստով իշխանությունը ստիպված է առերեսվել նախ այն հանգամանքի հետ, որ փաստորեն կոռուպցիա կա նաև հեղափոխությամբ իշխանության եկածների շարքերում, հետո էլ պետք է վերաբերմունք ցույց տա այդ իրողությանը: Վերաբերմունքն, ըստ այդմ, հաշվի առնելով դեպքի աննախադեպությունը, դառնալու է ուղենիշային ապագայում նմանատիպ դեպքերում իշխանության հնարավոր վարքի առումով:

Այս իմաստով կա երեք հավանական սցենար: Առաջին դեպքում իշխանությունը, հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը, գնում է ամբողջական բացահայտման ճանապարհով ու պատժում մեղավորներին, միաժամանակ դա անում է հնարավորինս աղմուկով՝ վարկանիշային դիվիդենտներ շահելու համար:

Երկրորդ սցենարով իշխանությունը չի գնում որևէ վերջնական բացահայտման, կամ գնում է բացահայտման, սակայն մինիմալ ռիսկերով՝ հաշվի առնելով նույն հանրային հնչեղությունը: Հատկապես այդ հնչեղության հիմնական գեներատորների ծագումնաբանությունը հաշվի առնելով՝ կարող է առաջանալ մի վիճակ, երբ իշխանությունը չցանկանա զոհաբերել սեփական շարքերից ինչ-որ մեկին, որպեսզի դա չդիտարկվի «հակահեղափոխության» հաղթանակ:

Երրորդ, ըստ էության, ամենացանկալի սցենարը կլինի այն, որ իշխանությունը որևէ կերպ չխառնվի տեղի ունեցողին և պրոցեսն ընթանա բացառապես իրավական կարգավորումների շրջանակներում: Սրանով կարձանագրվի, որ իշխանության համար խտրականություններ չկան, կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ հասցեատերերից, ու պետք է պատժվի հավասար սկզբունքով: Սրանով նաև կբացառվի խտրական կերպով այս կամ այն գործը ըստ իրավիճակի վարկանիշային դիվիդենտներին ծառայեցնելու տրամաբանությունը: Մանավանդ, որ ապագայում ևս ապահովագրված չենք նմանատիպ իրավիճակներից, որոնցից որոշների դեպքում կոռուպցիոն բացահայտումը կարող է բերել վարկանիշի աճի, որոշների դեպքում էլ՝ վարկանիշի անկման: 

Մոտ օրերս արդեն պարզ կլինի, թե ինչպես է հանգուցալուծվում իրավիճակը: Չնայած վերոնշյալ այն արձանագրմանը, որ իշխանությունը չպետք է խառնվի պրոցեսի բացառապես իրավական ընթացքին, ամեն դեպքում սա քաղաքական խնդիր է, որ ուղենշելու է իշխանության վարքը ապագայի համար: Իշխանության քաղաքական քայլն այս դեպքում պետք է լինի հենց պրոցեսին քաղաքական նպատակահարմարություն չտալու կամքը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ