Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց


Առաջին տիեզերագնաց կենդանին ամենևին էլ շունը չէ, այլ...

Lifestyle

Մենք գիտենք, որ...

Տիեզերք թռած առաջին կենդանին եղել է շունը:

Իրականում այդպես չէ:

Տիեզերք թռած առաջին կենդանին եղել է դրոզոֆիլ ճանճը: 1946 թվականին ամերիկյան V2 հրթիռով մի քանի դրոզոֆիլ ճանճեր ուղարկվեցին տիեզերք: Նպատակն այն էր, որ փորձարկեն մեծ բարձրությունների և ռադիացիայի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա: Ճանճերը հետ վերադարձան անվնաս: Ընդհանրապես, դրոզոֆիլ ճանճերը լաբորատորիաների սիրելիներն են: Ինչպես և մարդիկ, նրանք գիշերը քնում են, ենթարկվում են անզգայացման, արագ բազմանում են, և շատ հարմար է նրանց վրա փորձեր անել: Մարդկանց հայտնի հիվանդությունների երեք քառորդի գեները համապատասխանություններ ունեն դրոզոֆիլ ճանճի գենետիկ կոդի հետ: Բնական է, որ նա առաջինը պետք է լիներ տիեզերքում:

1948 թվականին ամերիկացիները փորձեցին առաջին բարձր դասի կենդանին ուղարկել տիեզերք: Դա Ալբերտ-1 անունով կապիկն էր: Նա կարող էր դառնալ առաջին պրիմատ-տիեզերագնացը, բայց նրա հրթիռը անհրաժեշտ 100 կիլոմետր բարձրություն չհավաքեց, և կապիկը շնչահեղձ եղավ: Ավելի հաջող էր Ալբերտ-2 կապիկի թռիչքը 1949 թվականին: Նա հասավ տիեզերք՝ մինչև 134 կիլոմետր բարձրության: Ցավոք, վերադարձը հաջող չստացվեց, վերադարձին կապսուլայի պարաշյուտը չբացվեց, և Ալբերտ-2-ը սատկեց կապսուլայի՝ մեծ ուժով գետնին զարկվելուց: Ամերիկացիներին միայն 1951 թվականին հաջողվեց տիեզերք թռցնել և ողջ առողջ հետ ստանալ պրիմատ-տիեզերագնացի: Դա Ալբերտ-6-ն էր: Նա մահացավ թռիչքից երկու տարի անց:

Իսկ ռուսներին դուր էր գալիս շների հետ աշխատել: Р-1В հրթիռով 1951 թվականին առաջին անգամ նրանք տիեզերք ուղարկեցին Ցիգան և Դեզիկ անունով շներին: Թռիչքը տևեց 20 րոպե, շուն-տիեզերագնացները հաջողությամբ երկիր վերադարձան, նրանց մոտ ոչ մի ֆիզոլոգիական շեղում չարձանագրվեց: Իհարկե, տիեզերք հասած շներից ամենահայտնին Լայկան է: Հարցն այն է, որ նա առաջին կենդանին է, որ տիեզերք է հասել և ապա պտտվել Երկիր մոլորակի շուրջը: Դա եղել է 1957 թվականին Спутник-2 տիեզերանավով: Սա մեծ հաջողություն էր: Ցավալիորեն, Լայկայի վերադարձ Երկիր չէր պլանավորվում և չէր նախատեսվում, չնայած պաշտոնական քարոզչությամբ ասվել էր, որ Լայկան վերադարձել է, ապա 7 օր անց նրան քնեցրել՝ սպանել են: Իրականում թռիչքից 5-7 ժամ անց կապսուլայի ջերմաստիճանը բարձրացավ 40 աստիճանից, և շունը սատկեց գերտաքացումից և սթրեսից: Իսկ ահա առաջին շները, որոնք տիեզերք են հասել, պտտվել Երկրի շուրջ, ապա վերադարձել, եղել են հանրահայտ Բելկան և Ստրելկան: Դա եղել է 1960 թվականին՝ մարդ- տիեզերագնացի թռիչքից մեկ տարի առաջ:

Կատուները ևս անմասն չեն մնացել տիեզերքից: Երևում է՝ այս կենդանիներին էլ ֆրանսիացիներն են սիրում: Նրանք 1963 թվականին տիեզերք են ուղարկել Ֆելիսետտ անունով կատվին, որը հաջողությամբ հետ է վերադարձել Երկիր:

1968 թվականին ԽՍՀՄ-ը տիեզերք է ուղարկել կրիայի: Այդ կրիան առաջին կենդանին է, որ շրջանցել է նաև Լուսինն ու հաջողությամբ հետ վերադարձել:

2003 թվականին ամերիկյան «Կոլումբիա» տիեզերանավի վթարի ժամանակ միակ կենդանի մնացած արարածներն էին մի քանի կլոր նեմատոդ որդեր, որոնց գտան տիեզերանավի լաբորատոր հատվածի մնացորդների մեջ:

2007 թվականին Ֆոտոն М-3 տիեզերական սարքով ռուսների՝ տիեզերք ուղարկված Նադեժդա անունով ուտիճը դարձավ առաջին կենդանի արարածը, որը բեղմնավորվեց և սերունդ տվեց տիեզերքում: Հաջողությամբ Երկիր վերադառնալուց հետո Նադեժդան ևս 33 անգամ սերունդ տվեց:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել