Անհավանական է, սակայն բժիշկները կարողացել են փրկել 268գր կշռող նորածնի կյանքը
LifestyleՃապոնացի բժիշկները կարողացել են փրկել աշխարհի ամենափոքր քաշ ունեցող երեխայի կյանքը: Փոքրիկը ծնվել է 268գր քաշով, գրում է Orer.am- ը:
Երեխան, որի քաշը ծննդյան պահին կազմում էր 268գր, այլևս բժշկական հսկողության կարիք չունի և դուրս է գրվել հիվանդանոցից:
Վեց ամսվա ընթացքում նորածինը 3կգ քաշ է հավաքել, այժմ նա ինքուրույն շնչում է և սնվում:
Հարկ է նշել, որ երեխան մինչ ծնվելը` մոր օրգանիզմում, չէր աճում և բժիշկները որոշեցին հղիության 24-րդ շաբաթում կեսարյան հատում կատարել:
Երբ երեխան ծնվեց, նա երկու ափի մեջ հազիվ էր տեղավորվում, իսկ նրա կյանքը պահպանում էին հատուկ սարքավորումների միջոցով: