Թուրքիայում գործարարի սպանության գործով հայեր են ձերբակալվել
LifestyleՍտամբուլում ձերբակալվել է Հայաստանի երկու քաղաքացի, նրանք մեղադրվում են սպանությանը օժանդակելու մեջ, գրում է Orer.am- ը` հղում անելով ru.oxu.az- ին:
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, 58-ամյա թուրք գործարար Սեդատ Յոնգելի Ստամբուլի տանը մաքրուհի աշխատող 46-ամյա հայաստանցի Ստելլա Մ.-ն իր որդու` Վարլամ Մ.- ի հետ միասին, կազմակերպել են գործարարի սպանությունը:
Ըստ տվյալների, նրանք Յոնգելին իրենց տուն են հրավիրել, որտեղ էլ նրան սպանել են: Այնուհետև մարդասպանները գործարարի մոտ եղած տասը հազար դոլարը յուրացրել են, որից հետո գնացել են գործարարի տուն, որտեղից մոտ 200 հազար լիր արժողությամբ ոսկյա իրեր են գողացել: Հանցագործները Վրաստանով դեպի Հայաստան են ուղևորվել: Հետագայում գործարարի որդին հեռախոսազանգ է ստացել, նրան հայտնել են, որ հայրը գտնվում է առևանգողների տանը:
Ոստիկանությունն անմիջապես ստուգում է կատարել և նշված հասցեում հայտնաբերել ձեռնարկատիրոջ մարմինը: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և արդեն ձերբակալել է երկու հայ քաղաքացիներ` Նարեկ Ա.-ին եւ Արմեն Ա.-ին, որոնք մեղադրվում են սպանությանն օժանդակելու գործում: