Հիվանդը դուրս է եկել ծխելու դանակը մեջքին ցցված
LifestyleՍարսափելի տեսարան. Թաթարստանում հիվանդանոցներից մեկում հիվանդը դուրս էր եկել ծխելու դանակը մեջքին ցցված, գրում է Orer.am- ը` հղում անելով ru.oxu.az- ին:
Հավանաբար ծխելու ցանկությունն այնքան մեծ է եղել, որ տղամարդն անտեսելով ամեն ինչ, մի կերպ, կաղալով, դուրս է գալիս միջանցք, սակայն միայն այդ ժամանակ է հասկանում, որ ծխել այդպես էլ չի ստացվի:
Վիրահատությունից առաջ, մաքուր օդ շնչելով, նա լսում է բժիշկների հորդորը և հիվանդասենյակ վերադառնում:
Հայտնի է, որ հիվանդի վիճակը ներկայումս կայուն է: