Նշվել են երկրները, որտեղ բնակվում են աշխարհի ամենագեղեցիկ կանայք
LifestyleԿանանց գեղեցկության ոլորտում փորձագետները լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել և բացահայտել այն երկիրը, որտեղ ապրում են ամենաշատ գեղեցիկ կանայք ըստ տոկոսային հարաբերության, գրում է Orer.am- ը:
Ուսումնասիրությունը հիմնված է փաստերի վրա: Հաշվարկվել է վերջին մի քանի տարիների ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ժամանած գեղեցկության մրցույթներում հաղթանակած աղջիկների թիվը:
Պարզվեց, որ «Միսս Մոլորակ», «Միսս աշխարհ», «Միսս Տիեզերք», «Միսս Ինթերնեյշլն» և այլ նմանատիպ մրցույթներում առավել հաճախ հաղթել են Վենեսուելայի ներկայացուցիչները:
Երկրորդ երկիրը, որտեղ ապրում են ամենագեղեցիկ աղջիկները` Ֆիլիպիններ է: Այս երկիրը ներկայացնող աղջիկները նույնպես հաճախակի գեղեցկության մրցույթների հաղթողներ են եղել:
Հարավային Աֆրիկայի աղջիկներն արժանացան պատվավոր երրորդ տեղին, Մեքսիկան չորրորդ տեղում է, իսկ վիետնամացիները` այս ցուցակում հինգերորդ տեղն են զբաղեցնում: