Կինը ծննդաբերել է 67 տարեկանում` ապշեցնելով բոլոր բժիշկներին
LifestyleՈր տարիքն է ամենահարմարը երեխա ունենալու համար: Դեռևս 10-20 տարի առաջ բժիշկները համարում էին, որ կնոջ համար ծննդաբերելու ամենահարմար տարիքը 17-24 տարեկանն է: Երեսուն տարեկանում երեխա ունեցող կանայք համարվում էին ուշ ծննդաբերող:
Orer.am- ը կներկայացնի զարմանալի պատմություն, երբ կինը ծննդաբերել է 67 տարեկանում: Երեխան հիանալի առողջություն ունի և երջանկացնում է մորը:
14 տարի առաջ Բուխարեստի բնակչուհի Ադրիանա Իլիեսկան 67 տարեկանում աղջիկ ունեցավ: Կինը գիտական աշխատող է, պրոֆեսորի կոչում ունի: Նա համարվում է աշխարհի ամենաուշ ծննդաբերած կինը:
Ներկայումս Ադրիաննան 80 տարեկան է, զբաղվում է իր սիրելի գործունեությամբ, նա բավասեր է և մանկական գրող: Ի դեպ երեխան լույս աշխարհ է եեկել արհեստական բեղնավորման միջոցով:
Էլիզան արդեն 14 տարեկան է: Մայրը հետևում է իր առողջությանը, որպեսզի աղջկա հետ լինի որքան հնարավոր է երկար: Նա աղջկա համար բանկային հաշիվ է բացել, ինչպես նաև խնամակալ ընտրել: