Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Օրենսդ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի փա­թե­թը թույլ կտա վե­րահս­կո­ղու­թյուն իրա­կա­նաց­նել կեն­դա­նա­կան ծագ­ման սննդամ­թեր­քում հա­կա­բի­ո­տիկ­նե­րի մնա­ցոր­դա­յին առ­կա­յու­թյան նկատ­մամբ. «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունությունը արդի և գլոբալ խնդիր է ոչ միայն բժշկության, այլև անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության և գյուղատնտեսության ոլորտներում, քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժման, այլև կենդանու աճը խթանելու նպատակներով: Արդյունքում դեղակայուն մանրէները, սննդային շղթայի միջոցով, կարող են կենդանիներից անցնել մարդուն:

Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության, դրանց հետևանքների և առաջարկվող լուծումների շուրջ «Փաստը» զրուցել է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ: 

-Պարոն Ավետիսյան, հակամանրէային միջոցների օգտագործման, դրանց նկատմամբ կայունության խնդիրը որքանո՞վ է արդիական Հայաստանում:

-Հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունությունը ամբողջ աշխարհում կարևոր խնդիր է, քանի որ կենդանիներն անհիմն կերպով հակաբիոտիկներ ստանալով՝ ազդում են մարդու առողջության վրա: Հայաստանն էլ բացառություն չէ: Գաղտնիք չէ, որ մեր գյուղացիները որակյալ օգնության դիմել չեն ցանկանում կամ չեն էլ մտածում այդ մասին. առանց անասնաբույժի հետ խորհրդակցելու, անասնաբուժական դեղատնից գնում ու առանց հասկանալու օգտագործում են որևէ հակաբիոտիկ՝ չմտածելով դրա հետևանքների մասին: Ուստի շատ կարևոր է անասնաբուժությունում հակաբիոտիկների կիրառման կուլտուրայի ներդրումը և ավանդական բուժման մեթոդներից և դեղերից անցումը ժամանակակից մոտեցումներին: Հակաբիոտիկային բուժման դիմողը միշտ պետք է գիտակցի, որ դրանց սխալ, չգիտակցված կամ անգրագետ մոտեցմամբ կիրառումը հանգեցնում է հանրային առողջության ռիսկերի: 

-Իսկ հնարավոր չէ՞ այդ խնդիրը կարգավորել օրենսդրորեն, ունե՞ք լուծումներ: 

-Իհարկե, հնարավոր է և, այո, լուծումներ ունենք: Մենք կառավարություն ենք ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի ընդունման դեպքում մենք վերահսկողություն կիրականացնենք կենդանական ծագման սննդամթերքում հակաբիոտիկների մնացորդային առկայության նկատմամբ: Առաջարկի ամենակարևոր դրույթը, թերևս, այն է, որ կենդանիների համար նախատեսված դեղային կերը և հակաբիոտիկ պարունակող կերային հավելումները վաճառվեն միայն դեղատոմսերով, մասնագետի նշանակմամբ: Գաղտնիք չէ, որ հանրային առողջության մակարդակով խնդիրներ կան: Ես մեր առաջնային նպատակներից մեկն եմ համարում հակաբիոտիկային կայունության դեմ անողոք պայքարը: Այս տարի նախատեսվում է անցկացնել մոնիտորինգային ծրագրեր՝ ուղղված սննդամթերքում և կենդանիների կերերում հակաբիոտիկներ հայտնաբերելուն: Հատկանշական է, որ եթե անասնաբուժության ոլորտում հակաբիոտիկները կիրառվում են զուտ բուժական նպատակով, ապա անասնաբուծության ոլորտում դրանք, որպես կերային հավելումներ, օգտագործվում են բավականին հաճախակի և չկանոնակարգված կերպով: Սրա վերացմանն է ուղղված օրենսդրական փոփոխությունը, որ մենք առաջարկում ենք:

-Հակաբիոտիկների կայունության վտանգն, այնուամենայնիվ, վերահսկվում է, չէ՞: Ինչպե՞ս, ի՞նչ քայլեր են իրականացվում այդ ուղղությամբ:

-Այդ հարցը նախ և առաջ գյուղացու, ընտանի կենդանիներ պահողների տեղեկացվածության, խնդրի էության ու դրա դեմ պայքարելու միջոցների մասին իրազեկ լինելու խնդիր է: Նոյեմբերին հանրապետության ողջ տարածքում, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ, անցկացրել ենք սեմինարների շարք անասնաբույժների, ֆերմերների, գյուղացիների, անասնաբուժական դեղատների ներկայացուցիչների համար: Մանրամասն ներկայացրել ենք հակաբիոտիկային կայունության վտանգները, դրա դեմ պայքարելու հնարավորություններն ու միջոցները, հորդորել անպայման դիմել անասնաբույժի, զանգահարել մեզ` խորհուրդներ և ցուցումներ ստանալու համար: Նաև պարբերաբար կազմակերպելու ենք անասնաբույժների, ֆերմերների ու հակամանրէային միջոցներ վաճառողների գիտելիքները հարստացնելուն ուղղված միջոցառումներ: Տեսչական մարմնի մասնագետները նաև անհատական մոտեցում կցուցաբերեն ցանկացողներին: Ամեն ինչ կարվի՝ հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության դեմ պայքարի հնարավորությունների մասին ամենալայն տեղեկատվություն փոխանցելու համար: Հասկանում եք, եթե արագ քայլեր չձեռնարկվեն, մենք կհասնենք մի ժամանակահատվածի, որ կունենանք հակաբիոտիկների նկատմամբ կայուն միկրոֆլորա, մանրէներ, որոնք մարդու և կենդանիների օրգանիզմում կառաջացնեն այնպիսի անշրջելի հիվանդություններ և խնդիրներ, որոնց դեմն այլևս առնել չի լինի: 

Ծանոթություն - Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկների, եթե չիրականացվեն համապատասխան միջոցառումներ, մինչև 2050 թվականը աշխարհում կգրանցվի մոտ 10 մլն մահվան դեպք` պայմանավորված դեղակայուն վարակներով, իսկ դրանց տնտեսական վնասը կկազմի մոտ 100 տրլն դոլար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal