Սահմռկեցուցիչ դեպք. կոկորդիլոսը կերել է իրեն կերակրող կնոջը...
LifestyleԻնդոնեզիայի Տոմոհոն քաղաքի հետազոտական լաբորատորիայի աշխատակցուհուն` 44-ամյա Դիզի Տուվոյին կերել է Մերրի մականունով 5 մետրանոց կոկորդիլոսը, գրում է Orer.am- ը:
Կերակրման ժամանակ կոկորդիլոսը հանկարծակի ցատկել է, բռնել Դիզիին և քաշել ջուրը գցել: Երբ լաբորատորիայի աշխատակիցները օգնության հասան, արդեն շատ ուշ էր, կոկորդիլոսի երախում միայն Դիզիի մարմնի մասերն էին մնացել:
Աշխատակիցները սարսափահար էին, նրանք ուսումնասիրեցին արհեստական լիճը` փորձելով պարզել ինչ է կատարվել: Սակայն ամեն ինչ ապարդյուն էր, նրանք գտան միայն Դիզիի մարմնի մնացորդները: Նրանք նույնիսկ չէին կարողանում մարմնի մնացորդները ջրից հանել, քանի որ ամեն անգամ, երբ ցանցը նետում էին ջուրը, կոկորդիլոսը հարձակում էր գործում:
Հայտնի է, որ կոկորդիլոսը քաղցած չի եղել, քանի որ նա ամեն օր լիարժեք ռացիոնով սննունդ էր ստանում, այդ թվում և բավականին քանակության մսամթերք: Ըստ տվյալների, նախկինում եղել են դեպքեր, երբ Մերրին հարձակում է գործել մյուս կոկորդիլոսների վրա, սակայն որ այսպիսի դեպք կպատահի, աշխատակիցները չէին էլ կարող պատկերացնել: