Կառավարությունն ուժեղացնում է «ագիտպրոպը». «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարությունը, կարծես, սկսել է տեղեկատվական բլոկի «ամրացման» աշխատանքները. «Փաստի» հավաստի տեղեկություններով, իրենց հավատարիմ հասարակական կազմակերպությունների սեկտորից ուժեր են գեներացնում ընդհանուր պետական քարոզչամեքենան ուժեղացնելու համար: Թերթը պարզել է, որ մասնավորաբար խոսքը հստակ արևմտյան աղբյուրից սնվող մի ամբողջ կազմակերպության աշխատակիցներին պետական տեղեկատվական դաշտում դիրքավորելու մասին է: Սակայն առաջնային խնդիրն այն է, որ կառավարությունում ոմանք արդեն անհանգստություն ունեն, որ այս հատվածն իր տեղեկատվական ու սոցցանցային հարթակներով կարող են հարվածել պետության հիմնասյուներին՝ բանակ, Արցախ, եկեղեցի: Թերթի տեղեկություններով՝ արդեն որոշ հրապարակումներ նետվել են դաշտ մասնավորաբար Արցախի ուղղությամբ, ի մասնավորի նպատակ ունենալով «տակից» քարկոծել և անվանարկել արցախցիներին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում