Ձկնորսը կարծում էր, թե ջրից տիկնիկ է հանում, սակայն սարսափահար եղավ, երբ լացի ձայն լսեց
LifestyleԻրական դեպք, որը տեղի է ունեցել Նոր Զելանդիայի լողափերից մեկում: Հաթթ անունով ձկնորսը ջրում տիկնիկ նկատեց և ցանցով այն դուրս հանեց: Սակայն նա սարսափահար եղավ, երբ լացի ձայն լսեց: Պարզվեց, որ նա ջրից ոչ թե տիկնիկ է հանել, այլ երեխա, գրում է Orer.am- ը:
18- ամսեկան տղան փախել էր ծնողների վրանից: Ձկնորսը պատմում է, որ սովորաբար նա այլ տեղում է ձկնորսություն անում, սակայն այս անգամ նա որոշել էր այդ լողափին ձուկ որսալ: Արդյունքում նա փրկել էր փոքրիկ տղայի կյանքը: Հասսի կինն անմիջապես լուրը հայտնեց հանգստացողների խմբի ղեկավարին, այնուհետև փորձեց գտնել երեխայի ծնողներին:
Փոքրիկի մայրը` Ջեսսիկա Ուայթը, շոկի մեջ էր, երբ նրան արթնացրեցին և հայտնեցին եղելությունը: Ջեսսիկան սարսափահար եղավ, երբ տեսավ տղային, որը չափազանց գունատ էր: Մայրը չթողեց երեխային քնել մինչ բժիշկների ժամանումը: Երեխայի կյանքը հաջողվեց փրկել: Ջեսսիկան անչափ շնորհակալ էր Հասսին: