Ամերիկուհին հարսանյաց զգեստի այնպիսի աքսեսուար է ստեղծել, որի համար միլիոնավոր հարսնացուներ շնորհակալ են նրան
LifestyleՅուրաքանչյուր աղջկա համար հարսանեկան արարողության օրն ամենասպասվածն է և ցանկալին: Այդ բաղձալի օրը ոչինչ չպետք է փչացնի հարսնացուի տրամադրությունը: Սակայն պատկերացրեք ինչպիսի դժվարությամբ է հարսնացուն հոգում բնական կարիքները:
Պենսիլվանիայի բնակչուհի Խեյզեր Ստենլեյքը արդեն տաս տարի է աշխատում է հարսանյաց սրահում: Հարսանյաց զգեստները փորձելիս, հարսնացուները մշտապես նույն հարցն էին տալիս, իսկ ինչպես հոգալ բնական կարիքներն այսպիսի զգեստով: Իհարկե նրանց հարցը արդարացի է: Այսպես էլ ստեղծվեց Bridal Buddy- ն, գրում է Orer.am- ը:
Bridal Buddy- ը նուրբ շղարշից կարված կիսաշրջազգեստ է, որը հագնում են հարսանեկան զգեստի տակից: Ժապավենն ամրացվում է իրանին, ցանկալի բարձրության վրա: Մեկ այլ աննկատ գոտի անցնում է կիսաշրջազգեստի երկայնքով: