Հոգեբանները բացահայտել են գաղտնիքը, թե ինչպես կարելի է հանգստացնել երեխային ընդամենը մեկ արտահայտությամբ
LifestyleԵրեխայի լույս աշխարհ գալը ծնողների համար ամենաբաղձալի, երջանիկ իրադարձությունն է: Այդ պահից սկսած նրանք մեծ պատասխանատվություն են կրում երեխայի համար, պարտավոր են հոգ տանել և խնամել նրան: Օրեցօր երեխան դրսևում է բնավորության նոր գծեր, սկսում է արտահայտել իր ցանկությունները և հաճախ դժվար է լինում նրան համոզել, հորդորել, երբեմն նույնիսկ հանգստացնել, գրում է Orer.am- ը:
Այսպիսի դեպքերում, երբ երեխան չի ցանկանում ոչինչ լսել և հասկանալ, հարկ է նրան ասել ընդամենը մեկ նախադասություն, ավելի ստույգ հարց տալ. «Ինչ ես կարծում դա մեծ, միջին թե փոքր խնդիր է»:
Հավատացեք, երեխան անմիջապես կլռի և ձեր դեմքին կնայի: Նա կսկսի մտածել: Պատասխանից հետո, կարող եք առաջարկել նրան լուծում գտնել այդ իրավիճակից: