«Էյնշտեյնի մազերով» աղջիկը գրավել է ամբողջ համացանցը. ո՞րն է նրա գաղտնիքը...
LifestyleՆրան անվանում են «Էյնշտեյնի մազերով» աղջիկ. Էվելին Կուբիջը, ֆլորիդայից, ընդամենը հինգ տարեկան է, սակայն արդեն գիտի, որ տարբերվում է մյուս երեխաներից իր մազերի շնորհիվ: Աղջկա մազերն այնքան անհնազանդ են, որ դրանց հարդարելը պարզապես անհնար է: Պատճառն այն է, որ Էվելինի մոտ «Uncombable Hair Syndrome»-ն է, որը չի բուժվում և ոչինչ անել հնարավոր չէ: Իհարկե կարողանում են լվանալ նրա մազերը, թեև մեծ դժվարությամբ: Սակայն, երբ պետք է հարդարեն, դա աղջկա համար մեծագույն տանջանք է և հարկ է նշել, որ անօգուտ, գրում է Orer.am- ը:
Ծնողներն անզոր են, չգիտեն ինչ անել: Նրանք պատմում են, որ երբ աղջիկը փոքր էր, խնդիրն այդքան սուր չէր: Սակայն հիմա նա հաճախում է նախակրթարան և երեխանները նրան ծաղրում են: Էվելինն ինքը հասկանում է, որ չի կարող տարբեր սանրվածքներ անել: