Բրիտանուհի «Ռապունցել»-ն արդեն քսան տարի է մազերը չի լվանում. տեսեք, ինչպիսի տեսք ունեն դրանք
LifestyleԱյս երիտասարդ բրիտանուհին ապացուցում է, որ երկար մազերի խնամքն այնքան էլ բարդ չէ: Իր երկու մետր երկարություն ունեցող մազերը, նա երբեմն հարդարում և երբեք չի լվանում: Արդեն քսան տարի է նա շամպուն չի օգտագործում և առհասարակ դրանք չի լվանում, գրում է Orer.am- ը:
Ինչպիսի տեսք կարող են ունենալ մազերը, եթե դրաք 20 տարի չեն լվացվել: Պատկերացրեք, որ դրանց արտաքին տեսքն այնքան էլ վատ չէ:
32-ամյա նկարչուհի Ֆրենկի Քլուիին անվանում են բիտանական Ռապունցել, նրա մազերի երկարությունը գրեթե երկու մետր է:
Աղջիկը խոստովանում է, որ առաջին մի քանի ամիսը մազերը շատ կեղտոտ էինև գլխամաշկը սարսափելի քոր էր գալիս, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ կարգավորվեց:
Նկարչուհին վստահեցնում է, որ իր երկար մազերն առանձնակի խնամք չեն պահանջում, միայն ժամանակ առ ժամանակ դրանք սանրում է, որը տևում է կես ժամից մեկ ժամ: