Էլիզաբեթ 2-րդի ձեռքի վրայի մեծ կապտուկն անհանգստացրել է համացանցի օգտատերերին (լուսանկարներ)
LifestyleՄեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը Բուքինգհեմյան պալատում ընդունել է Հորդանանի թագավոր Աբդալլահին, թագուհի Ռանիային ու թագաժառանգին:
Միապետը հանդիպմանն է ներկայացել ձախ ձեռքի վրա մեծ կապտուկով, ինչը չի վրիպել համացանցի օգտատերերի ուշադրությունից և 92-ամյա թագուհու առողջական վիճակի վերաբերյալ անհանգստանալու առիթ է տվել:
Օգտատերերից շատերը նկատել են, որ թագուհին արդեն պատկառելի տարիքում է, ուստի նույնիսկ ամենաթույլ հարվածը կարող է այսպիսի կապտուկի պատճառ դառնալ:
Պարբերականը նկատում է, որ թագուհին այժմ հրաշալի առողջական վիճակում է: