Հա­մազ­գա­յի՞ն, թե՞ պե­տա­կան օրա­կարգ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրանյան այցի շրջանակներում թե՛ Թեհրանում, թե՛ Սպահանում հանդիպելով տեղի հայ համայնքի հետ, Փաշինյանը քանիցս ընդգծեց համազգային օրակարգի կարևորությունը: Երկու դեպքում էլ դահլիճի էմոցիոնալ արձագանքը ցույց տվեց, որ համազգային աջակցություն, առնվազն այդ կոնկրետ օրինակներով, Փաշինյանն ունի: Սակայն մի բան է էմոցիոնալ ելույթն ու ելույթի ոչ պակաս էմոցիոնալ արձագանքը, մեկ այլ բան՝ քաղաքական ասելիքն ու դրանից բխող քաղաքական գիծը: 

«Պե՞տք է արդյոք մեզ համազգային օրակարգ» հարցն առաջին հայացքից ունի դրական պատասխան: Աշխարհասփյուռ հայկական համայնքների առկայությունը վկայությունն է այն բանի, որ հայկական օրակարգը միայն Հայաստանով չի սահմանափակվում: Սփյուռքի նախարարության փակվել- չփակվելը, Սփյուռքում կազմակերպված կառույցների հետ հարաբերությունների որակը միայն տեխնիկապես կարող են ազդել այդ օրակարգերի վրա: Դրանք կան ու լինելու են օբյեկտիվ պատճառներով: Սակայն արդյո՞ք ամեն ինչ այսքան միանշանակ է: Այսինքն, միայն օբյեկտիվ փաստի առկայությունը բավարա՞ր է, որպեսզի Հայաստանը, որպես պետություն, քաղաքական առաջնահերթության շարքում ձևակերպի համազգային օրակարգը: Ոչ թե համազգային օրակարգը, որպես ազգային-պետական օրակարգից բխող կամ այդ օրակարգի մաս կազմող սահմանում, այլ համազգային օրակարգը ինքն իրենով՝ Սփյուռքն ու Հայաստանը միաժամանակ ներառող:

Թերևս այս հարցը Հայաստանում ունի երկու մոտեցում: Դրանք տարբերակվում են Ցեղասպանության գործոնով: Տեր-Պետրոսյանի իշխանությունն, օրինակ, այդ գործոնը կապում էր ոչ թե Հայաստանի, այլ Սփյուռքի հետ՝ ցեղասպանության ճանաչման պայքարը դիտարկելով Հայաստանի սահմաններից դուրս: Տրամագծորեն հակառակն էր անում Ռոբերտ Քոչարյանը, ով ցեղասպանության խնդիրը դարձրեց արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը: 

Սերժ Սարգսյանը կառավարման սկզբի տարիներին առավել հակված էր հարցի տերպետրոսյանական մոտեցմանը, սակայն հայթուրքական բանակցությունների ձախողումից հետո առավելապես հակվեց քոչարյանական մոտեցմանը, սակայն պակաս եռանդով: Ո՞րն է նոր իշխանության մոտեցումը:

Կառավարության ծրագրում, օրինակ, ցեղասպանության ճանաչման գործում Հայաստանի պատասխանատվության պահը ֆիքսված է հստակ: Պարզ է, իհարկե, որ փաստաթղթով ֆիքսված դրույթն ինքնին չի ենթադրում կոնկրետ քաղաքականության իրացում: Այս իմաստով միայն պաշտոնական արձանագրումները բավարար չեն մոտեցումների հստակությունը հասկանալու համար: Առավել ևս, որ անկախ մոտեցումների տարբերությունից, հաջողության պատմություն չկա ո՛չ ճանաչման պատասխանատվություն ստանձնելու, ո՛չ չստանձնելու դեպքում: Այս մոտեցումների տարբերությունն առավելապես կարելի է դիտարկել քաղաքական այլ մոտեցումների շրջանակներում: Օրինակ, Քոչարյանի դեպքում այն արտահայտվում էր Սփյուռքի կազմակերպված կառույցների սիրտը նման հռետորաբանությամբ շահելու ու ի պատասխան ներդրումներ ակնկալելու տեսքով: 

Ինչևէ: Ցեղասպանության հարցում պետության դերակատարման մոտեցումների հարցը պարզապես ինդիկատոր է, ընդհանրապես համազգային, թե պետական օրակարգ դիլեման հասկանալու համար: Գուցե ոչ միակ, բայց ամենացայտուն ինդիկատորը: Ցավոք, սակայն, նույնիսկ կառավարության ծրագրի մակարդակով արձանագրվածը առայժմ բավարար չէ հասկանալու, թե ինչպիսին է նոր իշխանության մոտեցումն այս հարցում: Իրանում ունեցած ելույթներն, իհարկե, որոշակիացնում են վիճակն ինչ-որ չափով, բայց հաշվի առնելով, որ այդ ելույթներն արվել են հայկական համայնքի հետ հանդիպմանը, չենք կարող չբացառել սուբյեկտիվության հանգամանքը: Ուստի կարիք կա առավել ամբողջական ու հստակ հայեցակարգային մոտեցման: Այստեղ մենք հերթական անգամ մոտենում ենք ընդհանրապես քաղաքական գաղափարական միասնական դոկտրինի բացակայության ցավոտ հարցին, որն իր դրսևորումներն է ունենում գրեթե բոլոր հարցերում և ոլորտներում: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ես այս հարցը քննարկել եմ Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան (տեսանյութ) Իշխանությունների կողմից նոր հարձակում ԵՊՀ վրա Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնսը առաջարկում են օնլայն բիզնեսի խթանման նոր լուծում Նվազագույն աշխատավարձը կբարձրանա (տեսանյութ) Արոնյանն ընդդեմ Գիրիի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈՒՆԻՍԻ). Ազա­տագ­րվել է Մար­տա­կերտ քա­ղա­քը հրա­ժա­րա­կան է տվել քա­ղա­քա­պետ Տա­րոն Մար­գա­րյա­նը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կհամագործակցի staff.am-ի հետ Շատ կարևոր է, որ ՀՀ-ում նորանոր արտադրական ցիկլեր գոյանան․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Լարսում արգելված բեռ տեղափոխելու գործով ձերբակալված ավտոբուսի վարորդն ազատ է արձակվել. մեղադրանք է առաջադրվել ուղևորին Նախ­կին նա­խա­գա­հի դա­տա­պար­տու­մը կստեղ­ծի բարդ իրա­վա­կան խնդիր. «Փաստ» «Կո­չում­նե­րի և մրցա­նակ­նե­րի նկատ­մամբ ան­տար­բեր եմ. Սի­սի­ա­նում, օրի­նակ, որևէ մե­կին հե­տաքր­քիր չէ, որ ես պե­տա­կան մրցա­նա­կի դափ­նե­կիր եմ». «Փաստ» Չորս բնակարան, մեկ հողամաս, ավտոտնակ և հասարակական նշանակության շինություն. «Փաստ» Հակարի գետում ջրահեղձ է եղել Քաշաթաղի շրջանի ԱԻ բաժնի պետի 16-ամյա որդին «Նպա­տակ և հնա­րա­վո­րու­թյուն ունե­ցող մարդ­կանց պետք է քա­ջա­լե­րել, որ Հա­յաս­տա­նի մար­զե­րում ներդ­րում­ներ կա­տա­րեն». «Փաստ» Ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն ու ան­տա­գո­նիզմ. «Փաստ» Իշ­խա­նու­թյան մտադ­րու­թյուն­նե­րի ֆոր­մա­լա­ցու­մը մենք կտես­նենք փու­լա­յին տար­բե­րա­կով. «Փաստ» «Եթե գոր­ծա­դի­րը ցան­կա­նում է ունե­նալ գրպա­նա­յին դա­տա­կան հա­մա­կարգ, ապա ոչինչ չենք ունե­նա­լու». «Փաստ» «Վի­ճա­կագ­րա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը» շա­րու­նակ­վում է. «Փաստ» Անլր­ջու­թյուն և պե­տա­կան մտա­ծե­լա­կեր­պի բա­ցա­կա­յու­թյուն, կամ՝ «հե­ռա­խոսս էին գո­ղա­ցել» տրա­մա­բա­նու­թյան մեջ. «Փաստ» Սասուն Միքայելյանը վայր կդնի՞ մանդատը. «Փաստ»
website by Sargssyan