Հրահանգավորել են հնարավորինս հանրային քննարկման առարկա չդարձնել. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին շրջանում ՀՀ հանրային դիսկուրսի ամենաշրջանառվող թոփ-թեմաներից գլխավորը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամի շուրջ ծագած աղմուկն էր, որը հանրությունը քննարկեց ողջ մանրամասնությամբ: Ի վերջո, հրապարակվեց նաև նվիրատուների ցուցակը, որտեղ կային նաև դպրոցներ: «Փաստ» թերթի տեղեկություններով, դպրոցների և ընդհանրապես կրթական հաստատությունների նվիրատվությունների գործում առանցքային դերակատարում է ունեցել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Բանն այն է, որ մի շարք կրթական հաստատություններ ցանկություն են հայտնել մասնակից դառնալ հիմնադրամին կատարվող նվիրատվություններին, ինչը, բնականաբար, առանց նախարարի իմացության և թույլտվության չի եղել: Վերջինս տվել է իր համաձայնությունը, սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, ներքին կարգով հորդորել է Երևանի քաղաքապետարանի ու մարզպետարանների կրթության վարչությունների պետերին, որպեսզի դպրոցների տնօրեններին խիստ հրահանգավորեն, որ այդ տեղեկատվությունը դպրոցներից դուրս չգա և հանրային քննարկման առարկա չդառնա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում